Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ article 3 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ, ՄԱՐԶԵՐԻ և ԵՐևԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՔԱՐՏԵԶԸ. Մարզի տարածքը կազմված է նրա մեջ ընդգրկված համայնքների տարածքներից և պետական սեփականություն հանդիսացող հողային և ջրային այլ տարածքներից: Արագածոտնի մարզն ընդգրկում է Աշտարակի, Ապարանի, Արագածի և Թալինի նախկին վարչական շրջանների տարածքները: Արարատի մարզն ընդգրկում է Արարատի, Արտաշատի և Մասիսի նախկին վարչական շրջանների տարածքները: Արմավիրի մարզն ընդգրկում է Արմավիրի, Բաղրամյանի և Էջմիածնի նախկին վարչական շրջանների տարածքները: Գեղարքունիքի մարզն ընդգրկում է Կամոյի, Կրասնոսելսկի, Մարտունու, Սևանի և Վարդենիսի նախկին վարչական շրջանների տարածքները: Լոռվա մարզն ընդգրկում է Գուգարքի, Թումանյանի, Սպիտակի, Ստեփանավանի և Տաշիրի նախկին վարչական շրջանների տարածքները: Կոտայքի մարզն ընդգրկում է Կոտայքի, Հրազդանի և Նաիրիի նախկին վարչական շրջանների տարածքները: Շիրակի մարզն ընդգրկում է Ախուրյանի, Ամասիայի, Անիի, Աշոցքի և Արթիկի նախկին վարչական շրջանների տարածքները: Սյունիքի մարզն ընդգրկում է Գորիսի, Կապանի, Մեղրիի և Սիսիանի նախկին վարչական շրջանների տարածքները: Վայոց ձորի մարզն ընդգրկում է Եղեգնաձորի և Վայքի նախկին վարչական շրջանների տարածքները: Տավուշի մարզն ընդգրկում է Իջևանի, Նոյեմբերյանի և Տավուշի նախկին վարչական շրջանների տարածքները: |