FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  13

Տնտեսավարող սուբյեկտների համակենտրոնացման հասկացությունը.
1. Տնտեսավարող սուբյեկտների համակենտրոնացում է համարվում`
    1) Հայաստանի Հանրապետությունում գրանցված տնտեսավարող սուբյեկտների միացումը.
    2) Հայաստանի Հանրապետությունում գրանցված տնտեսավարող սուբյեկտների միաձուլումը.
    3) տնտեսավարող սուբյեկտի կողմից Հայաստանի Հանրապետությունում գրանցված այլ տնտեսավարող սուբյեկտի ակտիվների ձեռքբերումը, եթե դրանց արժեքն ինքնին կամ գործարքին նախորդող վերջին երեք տարվա ընթացքում տվյալ տնտեսավարող սուբյեկտից ձեռք բերված ակտիվների հետ միասին կազմում է համակենտրոնացման հայտարարագիր ներկայացնելու պահի դրությամբ ակտիվն իրացնող տնտեսավարող սուբյեկտի ակտիվների արժեքի 20 տոկոսը կամ ավելին.
    4) տնտեսավարող սուբյեկտի կողմից Հայաստանի Հանրապետությունում գրանցված այլ տնտեսավարող սուբյեկտի փայաբաժնի ձեռքբերումը, եթե դա ինքնին կազմում է այդ տնտեսավարող սուբյեկտի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի առնվազն 20 տոկոսը կամ եթե ձեռք բերողին արդեն իսկ պատկանող փայաբաժնի հետ կազմում է այդ տնտեսավարող սուբյեկտի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի առնվազն 20 տոկոսը.
    5) մտավոր սեփականության օբյեկտի, այդ թվում՝ անհատականացման միջոցի օգտագործման իրավունքի ձեռքբերումը, որի հետևանքով տնտեսավարող սուբյեկտը կարող է ազդեցություն ձեռք բերել Հայաստանի Հանրապետությունում որևէ ապրանքային շուկայում մրցակցային իրավիճակի վրա.
    6) տնտեսավարող սուբյեկտների ցանկացած գործարք, գործողություն, վերակազմակերպում կամ վարքագիծ, որի շնորհիվ տնտեսավարող սուբյեկտն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կարող է ազդել այլ տնտեսավարող սուբյեկտի որոշումների կայացման կամ մրցունակության վրա կամ կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել մեկ ուրիշի որոշումների կայացման կամ մրցունակության վրա կամ կարող է ազդեցություն ձեռք բերել Հայաստանի Հանրապետությունում որևէ ապրանքային շուկայում մրցակցային իրավիճակի վրա.
    7) մեկից ավելի տնտեսավարող սուբյեկտների կողմից Հայաստանի Հանրապետությունում այնպիսի իրավաբանական անձի հիմնադրումը, որը գործելու է որպես ինքնուրույն տնտեսավարող սուբյեկտ.
2. Միացման մասնակիցներ են համարվում միացման ձևով վերակազմակերպվող տնտեսավարող սուբյեկտները:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  13

3. Միաձուլման մասնակիցներ են համարվում միաձուլվող տնտեսավարող սուբյեկտները.
4. Ակտիվների ձեռքբերման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են ակտիվներ իրացնող և ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտները.
5. Փայաբաժնի ձեռքբերման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են փայաբաժին ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտը և այն տնտեսավարող սուբյեկտը, որի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում փայաբաժին է ձեռք բերվում.
6. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերի դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են համարվում իրավահարաբերության մասնակից տնտեսավարող սուբյեկտները.
7. Սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են համարվում հիմնադիր տնտեսավարող սուբյեկտները.
8. Սույն օրենքի իմաստով՝ համակենտրոնացումը կայացվում է`
    1) միևնույն ապրանքային շուկայում (հորիզոնական համակենտրոնացում).
    2) որոշակի փոխկապակցվածություն ունեցող տարբեր ապրանքային շուկաներում (ուղղահայաց համակենտրոնացում).
    3) տարբեր ապրանքային շուկաներում (խառը համակենտրոնացում).
9. Համակենտրոնացում չեն համարվում՝
    1) տնտեսավարող սուբյեկտների՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված վերակազմակերպումները, գործողությունները կամ գործարքները, որոնք տեղի են ունենում սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 12-րդ կետերով նախատեսված հիմքերով անձանց խումբ հանդիսացող տնտեսավարող սուբյեկտների միջև.
    2) ֆոնդային բորսաներում ցուցակված արժեթղթերի ձեռքբերման վերաբերյալ գործարքները, բացառությամբ արտաբորսայական գործարքների.
    3) դատական ակտի հիման վրա իրականացվող աճուրդների միջոցով կնքված գործարքները.
    4) ժառանգության ընդունումը.
    5) Հայաստանի Հանրապետությունում գրանցված տնտեսավարող սուբյեկտի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում առնվազն 20 տոկոս փայաբաժին ունեցող տնտեսավարող սուբյեկտի կողմից նույն տնտեսավարող սուբյեկտի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում փայաբաժնի ձեռքբերումը, եթե գործարքի արդյունքում տվյալ տնտեսավարող սուբյեկտի փայաբաժինը չի կազմում այդ տնտեսավարող սուբյեկտի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 50 տոկոսը։