FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

article  20

Հիդրոէներգետիկայի ոլորտի զարգացման հեռանկարները.
1. Հիդրոէներգետիկայի ոլորտի զարգացման հեռանկարներն ամրագրվում են հիդրոէներգետիկայի ոլորտի ռազմավարական զարգացման ծրագրում, որը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
2. Հիդրոէներգետիկայի ոլորտում խնդիրների լուծումն իրականացվում է` հիմք ընդունելով հետևյալ գերակայությունները.
    1) հիդրոէլեկտրակայանների (այսուհետ`
    հէկ) կառուցման խրախուսումը` սեփական էներգետիկ պաշարներն առավելագույնս օգտագործելու նպատակով.
    2) առկա հէկ-երի տեխնիկական վիճակի ուսումնասիրումը` դրանց արդյունավետությունը բարձրացնելու նպատակով.
3. Հիդրոէներգետիկայի զարգացման համար կազմվում է կառուցման համար նախատեսվող հիդրոէներգետիկ կառուցվածքների տեղակայման մանրամասն սխեմա, տեղակայման սխեմայի յուրաքանչյուր հիդրոէներգետիկ կառուցվածքի վերաբերյալ տրվում է հիմնական տեղեկատվություն նրա տեխնիկական ցուցանիշների, կատարվելիք ներդրումների, շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցության և սպասվող տնտեսական արդյունքների մասին: