Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 65 Ապացույցների ապահովումը. 1. Գործին մասնակցող անձը, որը գտնում է, որ անհրաժեշտ ապացույցներ ներկայացնելը կարող է դժվար կամ անհնարին դառնալ, դատավարության ընթացքում իրավունք ունի այդ ապացույցների ապահովման վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու առաջին ատյանի դատարան. 2. Ապացույցների ապահովման մասին միջնորդության մեջ պետք է նշվեն ապահովման կարիք ունեցող ապացույցները, այն փաստերը, որոնց հաստատման համար դրանք անհրաժեշտ են, և պատճառները, որոնք հիմք են ծառայել դրանք ապահովելու միջնորդությամբ դիմելու համար. 3. Ապացույցների ապահովման մասին միջնորդությունը քննվում է անհապաղ՝ առանց դատական նիստ հրավիրելու։ Նախնական դատական նիստում ներկայացված միջնորդությունը քննվում է տվյալ նիստի ընթացքում. 4. Ապացույցների ապահովման մասին միջնորդությունը բավարարելու դեպքում առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում` նշելով, թե ինչ ձևով պետք է իրականացվի ապացույցի ապահովումը. 5. Ապացույցների ապահովումը կարող է իրականացվել վկաներին և գործին մասնակցող անձանց, մասնագետին հարցաքննելով, գրավոր կամ իրեղեն ապացույցներ զննելով, փորձաքննություն նշանակելով, փորձագետին հարցաքննելով. 6. Ապացույցների ապահովումն իրականացվում է դատական նիստում, որի ժամանակի և վայրի մասին տեղեկացվում են գործին մասնակցող անձինք: Գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ ապացույցների ապահովումն իրականացնելու համար. 7. Ապացույցների ապահովումն իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու և գործին մասնակցող անձանց ծանուցելու սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում, ինչպես նաև այն դեպքերում, երբ ապացույցների ապահովման միջնորդություն ներկայացնող անձը հիմնավորում է, որ ապացույցների ապահովման մասին գործին մասնակցող անձանց ծանուցելու հետևանքով համապատասխան ապացույցն ապահովելը կարող է անհնարին դառնալ: |