Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 258 Դատավորի գործողությունները դիմումը վարույթ ընդունելուց հետո. 1. Դատավորն անհայտ բացակայողի գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու նպատակով հարցում է անում բացակայողի վերջին հայտնի բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմիններին, հայտնի վերջին գործատուին, ոստիկանության և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում հաղորդագրություն է հրապարակում քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին. 2. Դիմումն ընդունելուց հետո դատարանը կարող է խնամակալության և հոգաբարձության մարմնին առաջարկել բացակայող քաղաքացու գույքի պահպանության և կառավարման համար նշանակել գույքի հավատարմագրային կառավարիչ. 3. Քաղաքացու՝ հետախուզման մեջ գտնվելու կամ մահվան փաստը պարզելու դեպքում դատարանը սույն օրենսգրքով սահմանված կարգով կարճում է գործի վարույթը: |