Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 274 Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության մարզիկի, մրցավարի, թիմի ղեկավարի, մարզչի, արհեստավարժ մարզամրցման այլ մասնակցի կամ դրա կազմակերպչի, հանդիսադիր առևտրային մրցույթի մասնակցի կամ դրա կազմակերպչի կամ մրցանակաբաշխային հանձնաժողովի անդամի կողմից կաշառք ստանալը. 1. Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության մարզիկի, մրցավարի, թիմի ղեկավարի, մարզչի, արհեստավարժ մարզամրցման այլ մասնակցի կամ դրա կազմակերպչի, հանդիսադիր առևտրային մրցույթի մասնակցի կամ դրա կազմակերպչի կամ մրցանակաբաշխային հանձնաժողովի անդամի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալը, պահանջելը, տալու առաջարկ ներկայացնելը կամ տալու առաջարկը կամ խոստումն ընդունելը՝ այդ մրցման կամ մրցույթի արդյունքների վրա ազդելու նպատակով՝ պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով. 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ 1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2) խոշոր չափերով կամ 3) անձի իրավունքները, ազատությունները կամ օրինական շահերը ոտնահարելու սպառնալիքով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով. 3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է` 1) հանցավոր կազմակերպության կողմից կամ 2) առանձնապես խոշոր չափերով` պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով: |