Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 519 Հրամանատարի (պետի) նկատմամբ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը. 1. Զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում հրամանատարի (պետի) նկատմամբ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը, եթե դա կապված չէ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ` պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով. 2. Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ հրամանատարի (պետի) կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով. 3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը՝ 1) կատարվել է մի խումբ անձանց կողմից, 2) կատարվել է սպայական կամ ավագ ենթասպայական կազմի զինծառայողի կողմից կամ 3) առաջացրել է մարդու առողջությանը միջին ծանրության վնասի պատճառում` պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով. 4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը, որը՝ 1) կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ 2) անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով. 5. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ կամ 4-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով: |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 519 6. Սույն հոդվածի, սույն օրենսգրքի 520-րդ և 521-րդ հոդվածների իմաստով՝ հանցանքը համարվում է մի խումբ անձանց կողմից կատարված, եթե այն կատարվել է երկու կամ ավելի զինծառայողների կողմից՝ անկախ հանցագործությունից տուժած անձի նկատմամբ ունեցած ստորադասության հարաբերությունից: |