Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 6.1 Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը. 1. Ցամաքային տարածքի ծածկույթը երկրի մակերևույթի դիտարկելի կենսաֆիզիկական ծածկույթն է. 2. Ցամաքային տարածքի ծածկույթը դասակարգվում է՝ 1) մշակովի հողեր` հողեր, որոնք օգտագործվում են գյուղատնտեսական կուլտուրաների աճեցման համար, ընդգրկում են հողային ֆոնդի գյուղատնտեսական նշանակության վարելահողերը և բազմամյա տնկարկները, բնակավայրի հողերից` տնամերձ և այգեգործական հողերը` մասնակի, անտառային հողերից` վարելահողերը. 2) մարգագետիններ` ցամաքային տարածքի մաս, որը ծածկված է տարախոտային բուսականությամբ, ընդգրկում են հողային ֆոնդի գյուղատնտեսական նշանակության հողերից` խոտհարքները, արոտավայրերը, այլ հողատեսքերը` մասնակի, բնակավայրերի հողերից` խառը կառուցապատման և ընդհանուր օգտագործման հողերը` մասնակի, հատուկ պահպանվող տարածքների հողերը` մասնակի, հատուկ նշանակության հողերը` մասնակի, անտառային հողերից` խոտհարքները, արոտները, այլ հողերը` մասնակի. 3) ծառածածկ տարածքներ` ցամաքային տարածքի մաս, որը ծածկված է ծառային բուսականությամբ, ընդգրկում են հողային ֆոնդի հատուկ պահպանվող տարածքների հողերը` մասնակի և անտառային հողերից` անտառները. 4) թփուտապատ տարածքներ` ցամաքային տարածքի մաս, որը ծածկված է թփային բուսականությամբ, ընդգրկում են հողային ֆոնդի հատուկ պահպանվող տարածքների հողերը` մասնակի և անտառային հողերից` թփուտները. 5) ջրածածկ տարածքներ` ցամաքային տարածքի մաս, որը զբաղեցված է ջրային օբյեկտներով (գետեր, բնական և արհեստական ջրամբարներ ու լճեր), ընդգրկում են հողային ֆոնդի ջրային հողերը` մասնակի և հատուկ պահպանվող տարածքների հողերը` մասնակի. |
ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 6.1 6) բուսականությունից զուրկ տարածքներ` ընդգրկում են հողային ֆոնդի գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերը` մասնակի, բնակավայրերի հողերից` տնամերձ և այգեգործական հողերը` մասնակի, խառը կառուցապատման և ընդհանուր օգտագործման հողերը` մասնակի, հասարակական և այլ հողերը` մասնակի, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերը, էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերը, հատուկ պահպանվող տարածքների հողերը` մասնակի, հատուկ նշանակության հողերը` մասնակի, անտառային նշանակության այլ հողերը` մասնակի, ջրային հողերը` մասնակի, պահուստային հողերը. 3. Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: |