Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 23 Դատական պաշտպանության ապահովումը. 1. Ոչ ոք չի կարող զրկվել իր գործն այն դատարանում և այն դատավորի կողմից քննվելու իրավունքից, որոնց ընդդատությանը կամ իրավասությանն այն վերապահված է օրենքով. 2. Յուրաքանչյուր ոք ունի իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար դատաքննության իրավունք. 3. Յուրաքանչյուր ոք, որին ենթադրյալ հանցագործությամբ վնաս է պատճառվել, սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով ունի հանցանք կատարած անձին քրեական պատասխանատվության ենթարկելու և հանցագործությամբ իրեն պատճառված վնասը հատուցելու պահանջով դատարան դիմելու իրավունք. 4. Վարույթի հանրային մասնակիցների վարութային ակտերը, որոնք առնչվում են անձի իրավունքներին և ազատություններին, սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով ենթակա են դատական ստուգման: |