Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 237 Անձնական խուզարկությունը. 1. Անձնական խուզարկություն կատարվում է այն դեպքում, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ անձի հագուստի մեջ, նրա մոտ գտնվող իրերում կամ նրա մարմնի վրա կարող են լինել ենթադրյալ հանցագործությանն առնչվող առարկաներ, նյութեր կամ փաստաթղթեր. 2. Առանց առանձին որոշման` անձնական խուզարկության կարող է ենթարկվել` 1) հանցագործության մեջ կասկածվող անձը` իրավասու մարմին կամ վարույթն իրականացնող մարմին բերելու նպատակով ազատությունից նրան փաստացի զրկելու պահին կամ բերելուց անմիջապես հետո. 2) մեղադրյալը` սույն օրենսգրքով սահմանված դեպքերում ազատությունից նրան փաստացի զրկելու պահին. 3) բնակարանում կամ այլ վայրում խուզարկությանը մասնակցող անձը, եթե այդ ընթացքում ի հայտ են գալիս հիմքեր ողջամտորեն ենթադրելու, որ այդ անձն իր մոտ կարող է ունենալ այն առարկաները, նյութերը կամ փաստաթղթերը, որոնք հայտնաբերելու նպատակով կատարվում է խուզարկությունը, կամ այնպիսի իրեր, որոնք ողջամտորեն վկայում են ենթադրյալ հանցանքի կատարման մասին. 3. Այն դեպքում, երբ քննիչն իրավասու չէ ներկա լինելու մերկացմամբ զուգորդվող անձնական խուզարկությանը, խուզարկվողի հագուստի մեջ կամ նրա մարմնի վրա ենթադրյալ հանցագործությանն առնչվող առարկաների, նյութերի կամ փաստաթղթերի որոնումը քննիչի հանձնարարությամբ կատարվում է բժշկության բնագավառի ձեռնհաս փորձագետի կամ խուզարկվողի հետ նույն սեռի այլ քննիչի կամ հետաքննիչի կողմից: |