Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 137 Լուծարման կարգը. 1. Ընկերության կառավարման մարմինները պարտավոր են լուծարային հանձնաժողով ստեղծվելու պահից` եռօրյա ժամկետում, լուծարային հանձնաժողով հանձնել Ընկերության կապարակնիքը, ձևաթղթերը, փաստաթղթերը, նյութական և այլ արժեքներ. 2. Լուծարային հանձնաժողով ստեղծվելու պահից` եռօրյա ժամկետում, լուծարային հանձնաժողովի նախագահը դիմում է Կենտրոնական բանկ՝ լուծարվող Ընկերության ֆիրմային անվանման մեջ ներառելու «լուծարվող ապահովագրական ընկերություն» բառերը: Կենտրոնական բանկը դիմումն ստանալու պահից եռօրյա ժամկետում լուծարվող Ընկերության ֆիրմային անվանման մեջ կատարում է փոփոխություն՝ ներառելով «լուծարվող ապահովագրական ընկերություն» բառերը. 3. Լուծարային հանձնաժողովը պարտավոր է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով լուծարվող Ընկերության ֆիրմային անվանման մեջ փոփոխություն կատարելուց հետո` 15-օրյա ժամկետում, փոխել լուծարվող Ընկերության կապարակնիքը, ձևաթղթերը՝ ներառելով «լուծարվող ապահովագրական ընկերություն» բառերը. 4. Լուծարային հանձնաժողովը մինչև պարտատերերի պահանջների բավարարումը սկսելը՝ 1) հաշվեգրում և գնահատում է լուծարվող Ընկերության ակտիվներն ու պասիվները. 2) ձեռնարկում է Ընկերության բոլոր պարտատերերին հայտնաբերելու և Ընկերության դեբիտորական պարտքերն ստանալու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ. 3) միջոցներ է ձեռնարկում լուծարվող Ընկերության ակտիվներն առավել շահավետ իրացնելու համար. 4) միջոցներ է ձեռնարկում լուծարվող Ընկերության նկատմամբ առկա պարտավորությունների կատարման ապահովման ուղղությամբ. 5) որոշում է Ընկերության պարտավորությունների կատարումից հետո մնացած միջոցները մասնակիցների միջև բաշխելու կարգը. 5. Լուծարային հանձնաժողովը պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի ավարտից հետո` 7-օրյա ժամկետում, կազմում, հաստատում և առնվազն 2000 տպաքանակ ունեցող հանրապետական մամուլում հրապարակում է միջանկյալ լուծարային հաշվեկշիռը, որը պարունակում է տեղեկություններ՝ 1) լուծարվող Ընկերության գույքի կազմի մասին. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 137 2) պարտատերերի ներկայացրած պահանջների ցանկի մասին, այդ թվում՝ Ընկերության հաշվեկշռում արտացոլված կամ Ընկերությանը ներկայացված պահանջների ընդհանուր գումարը, յուրաքանչյուր պարտատիրոջը հասանելիք գումարի չափը և սույն օրենքով սահմանված պահանջների բավարարման հերթականությունը, ինչպես նաև իր կողմից մերժված պահանջների առանձին ցանկը. 3) պարտատերերի ներկայացրած պահանջների քննարկման արդյունքների մասին. 4) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ. 6. Լուծարային հանձնաժողովը պարտավոր է միջանկյալ լուծարային հաշվեկշիռը հրապարակած թերթի մեկ օրինակը հրապարակման օրը ներկայացնել Կենտրոնական բանկ: Կենտրոնական բանկն իրավունք ունի պարտադրելու լուծարային հանձնաժողովին միջանկյալ լուծարային հաշվեկշիռը հրապարակել առնվազն 2000 տպաքանակ ունեցող այլ հանրապետական մամուլում. 7. Լուծարային հանձնաժողովը պարտատերերի պահանջները բավարարում է սույն օրենքի 138-րդ հոդվածով սահմանված հերթականությամբ, միջանկյալ լուծարային հաշվեկշռին համապատասխան՝ սկսած դրա հրապարակման օրվանից: |