Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 12 Տեսչական մարմնի գործունեության որակի ապահովումը. 1. Որակի ապահովումը համակարգ է, որն ուղղված է տեսչական մարմինների գործունեության արդյունավետության գնահատմանը, բարձրացմանը, շարունակական կատարելագործմանը, ինչպես նաև սույն օրենքով սահմանված սկզբունքների ամբողջական իրագործմանն ու տեսչական համակարգի միասնական զարգացմանը. 2. Տեսչական մարմնում գործում է որակի ապահովման ստորաբաժանում, որի գործունեությունն ուղղված է տեսչական մարմնի գործունեության արդյունքի մեծացմանը և շարունակական կատարելագործմանը՝ սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան. 3. Տեսչական մարմնի որակի ստորաբաժանման ղեկավարին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում, ինչպես նաև նրա նկատմամբ խրախուսման և պատասխանատվության միջոցներ է կիրառում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարը. 4. Տեսչական մարմնի որակի ապահովման ստորաբաժանման գործունեության կարգը, ինչպես նաև որակի ապահովման ստորաբաժանման հաշվետվություններին ներկայացվող ընդհանուր պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Հաշվետվությունների բովանդակությանը ներկայացվող հավելյալ պահանջները սահմանվում են Խորհրդի որոշմամբ: 5․ Տեսչական մարմնի որակի ապահովման ստորաբաժանման գործունեության տարեկան ծրագիրը հաստատում է Խորհուրդը. 6. Որակի ապահովման ստորաբաժանման ղեկավարը հաշվետու է և հաշվետվություններ է ներկայացնում Խորհուրդ, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին և տեսչական մարմինների գրասենյակ. 7. Վարչապետի աշխատակազմում գործում է տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ, որի նպատակն է ապահովել տեսչական համակարգի անկախ և միատեսակ զարգացումը, տեսչական մարմինների գործունեության արդյունավետության բարձրացումը, շարունակական կատարելագործումը, ինչպես նաև տեսչական մարմինների որակի ապահովման ստորաբաժանումների գործունեության միասնական համակարգումը. 8. Տեսչական մարմինների գրասենյակի ղեկավարը հաշվետու է վարչապետին և վարչապետի աշխատակազմի ղեկավարին. 9. Տեսչական մարմինների գրասենյակը հաջողված փորձի հիման վրա` 1) մշակում է տեսչական համակարգի միասնական զարգացման և արդյունավետ կառավարման, ստուգումների, ինչպես նաև տեսչական մարմնի վերահսկողական քաղաքականությունը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 12 2) մշակում և կատարելագործում է տեսչական մարմինների գործունեությունը կարգավորող օրենսդրությունը. 3) մշակում է տեսչական մարմինների գործունեության վերաբերյալ մեթոդական ցուցումներ (ուղեցույցներ), ձեռնարկներ` իրականացնելով տեսչական մարմինների մեթոդական ղեկավարումը. 4) իրականացնում է տեսչական մարմինների գործունեության կատարողականի գնահատման արդյունքների մոնիտորինգ և կատարում համապատասխան վերլուծություններ. 5) համակարգում է տեսչական մարմինների որակի ապահովման ստորաբաժանումների աշխատանքները. 6) իրականացնում է տեսչական մարմինների գործունեության վերաբերյալ Կառավարության սահմանած կարգով տեղեկատվության հավաքում, դրանց վերլուծություն, ամփոփում, ինչպես նաև վերհանված թերությունների վերացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում. 7) աջակցում է տեսչական մարմինների միջև տեղեկատվության փոխանակման և կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրմանը և շարունակական կատարելագործմանը. 8) աջակցում է տեսչական մարմինների ղեկավարների և աշխատողների ուսուցման և շարունակական մասնագիտական վերապատրաստման համակարգի ներդրմանը և դրա հետագա կատարելագործմանը. 9) իր իրավասության շրջանակներում իրականացնում է ծրագրեր, համագործակցում է տեղական և միջազգային կազմակերպությունների հետ. 10) իրականացնում է տեսչական մարմինների գործունեության վերաբերյալ մեթոդական և խորհրդատվական աջակցություն: |