FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  22

ՑԱԾՐ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼԸ.
1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողը նշանակվում է ցածր պաշտոնի`
    1) կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ, եթե հնարավոր չէ նշանակել հավասար պաշտոնի.
    2) ընտանեկան պայմաններից ելնելով (իր դիմումի համաձայն).
    3) առողջական վիճակի պատճառով` ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն (իր համաձայնությամբ).
    4) իր դիմումի համաձայն.
    5) «Պաշտոնի իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժ ստանալու դեպքում.
    6) եթե «Նախազգուշացում պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին» կարգապահական տույժ ստանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, թույլ է տվել նոր կարգապահական խախտում.
2. Կարգապահական տույժ ստանալու հետևանքով ցածր պաշտոնի նշանակված ծառայողը բարձր պաշտոնի կարող է նշանակվել կարգապահական տույժը կրելու ժամկետը լրանալուց կամ կարգապահական տույժը հանելուց հետո.
3. Կին ծառայողը հղիության շրջանում իր ցանկությամբ նշանակվում է ծառայության ավելի դյուրին պայմաններ ունեցող պաշտոնի` բժշկական եզրակացության համաձայն: Այդպիսի դեպքերում պահպանվում է նախկինում զբաղեցրած պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը: