Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 10 Օտարերկրյա ներդրողի շահույթի (եկամտի) և այլ միջոցների տնօրինումը. Օտարերկրյա ներդրողի շահույթը (եկամուտը), հարկերը վճարելուց և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ վճարումները կատարելուց հետո, մնում է նրա տնօրինության տակ: Օտարերկրյա ներդրողներն իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության բանկերում բացելու ընթացիկ, հաշվարկային կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ թույլատրված այլ հաշիվներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Օտարերկրյա ներդրողներն իրավունք ունեն իրենց օրինական կարգով ստացած միջոցները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, օգտագործել Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում կամ ապրանքներ ձեռք բերելու նպատակով: |