Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 14 Տվյալներ մշակողի առաջադրանքով անձնական տվյալների մշակումը լիազորված անձի կողմից. 1. Անձնական տվյալները կարող է մշակել նաև տվյալները մշակողի առաջադրանքով լիազորված անձը. 2. Առաջադրանքը տրվում է գրավոր, որի մեջ պետք է շարադրված լինեն անձնական տվյալներ մշակելու իրավական հիմքերը և պայմանները, նպատակը, մշակման ենթակա անձնական տվյալների ցանկը, տվյալների սուբյեկտների շրջանակը, այն անձանց շրջանակը, որոնց կարող են փոխանցվել անձնական տվյալները, անձնական տվյալների պաշտպանության տեխնիկական և կազմակերպչական միջոցառումները և անհրաժեշտ այլ տեղեկություններ. 3. Անձնական տվյալները մշակվում են միայն առաջադրանքի շրջանակներում: Առաջադրանքի շրջանակներում անձնական տվյալների մշակման համար պատասխանատու է տվյալներ մշակողը: Եթե առաջադրանքը չի համապատասխանում օրենքի պահանջներին, ապա լիազորված անձը պետք է այդ մասին գրավոր տեղեկացնի տվյալներ մշակողին և հրաժարվի մշակումից. 4. Անձնական տվյալները պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների առաջադրանքով մշակվում են սույն օրենքի պահանջների պահպանմամբ. 5. Այլ օրենքներով կամ տվյալներ մշակողի և լիազորված անձի միջև կնքված պայմանագրերով կարող են սահմանվել լիազորված անձի կողմից անձնական տվյալներ մշակելու առանձնահատկություններ, որոնք չեն կարող վերաբերել այլ անձանց իրավունքներին և պարտականություններին: |