Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ article 34 Ծառայողական քննության մասնակցին կանչելու կարգը. 1. Կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը, ծառայողական քննությանն աջակցող անձը, այլ անձը կարող են կանչվել ծանուցագրով, որը ստորագրությամբ հանձնվում է նրանց, իսկ վերջիններիս բացակայության դեպքում նրանց է փոխանցվում իրենց աշխատանքի կամ ուսման վայրի վարչակազմի միջոցով, ինչպես նաև ըստ բնակության վայրի: Նրանք կարող են կանչվել նաև հեռախոսով, հեռագրով և կապի այլ միջոցներով. 2. Կանչով անհարգելի չներկայանալու դեպքում կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը ծառայողական քննություն իրականացնող անձի պատճառաբանված զեկուցագրի հիման վրա ծառայողական քննություն իրականացնող ստորաբաժանման ղեկավարի թույլտվությամբ կարող է բերման ենթարկվել. 3. Կանչով անհարգելի չներկայացած ոստիկանության ծառայողը ենթակա է կարգապահական տույժի սույն օրենքով սահմանված կարգով. 4. Ծառայողական քննությանն աջակցող անձը, այլ անձը պարտավոր են ներկայանալ ծառայողական քննություն իրականացնող անձի կանչով: |