FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  68

Մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման մասին ընդհանուր դրույթներ.
1. Սույն Օրենսգրքի 55-րդ հոդվածի 7-րդ կետում նշված դեպքերում մաքսային մարմինը միջոցներ է ձեռնարկում մաքսատուրքերը, հարկերը սույն գլխին համապատասխան բռնագանձելու համար.
2. Մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման միջոցներին է դասվում մաքսատուրքերի, հարկերի բռնագանձումը վճարողի դրամական միջոցների (փողի) և (կամ) այլ գույքի հաշվին, այդ թվում՝ այն մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարների հաշվին, որոնք ենթակա են վերադարձման սույն Օրենսգրքի 67-րդ և 76-րդ հոդվածներին համապատասխան,
    (կամ) կանխավճարների գումարների հաշվին, մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովման, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովման, մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի պարտավորությունների կատարման ապահովման, լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման ապահովման հաշվին, եթե սույն Օրենսգրքով և (կամ) «Միության մասին» պայմանագրով այլ բան սահմանված չէ.
3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված միջոցներից բացի անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման այնպիսի միջոց, ինչպիսին է այն ապրանքների վրա բռնագանձում տարածելը, որոնց համար մաքսատուրքեր, հարկեր չեն վճարվել, և մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման այլ միջոցներ: Բռնագանձման տարածումն այնպիսի ապրանքների վրա, որոնց համար մաքսատուրքերը, հարկերը չեն վճարվել, դադարեցնում է այդպիսի ապրանքների համար մաքսատուրքեր, հարկեր վճարելու պարտավորությունը.
4. Մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման միջոցներ չեն կիրառվում հետևյալ դեպքերում`
    1) չվճարված մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման ժամկետը, որը սահմանված է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի մաքսային մարմնի կողմից իրականացվում է մաքսատուրքերի, հարկերի բռնագանձումը, լրացել է.
    2) մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը դադարել է մաքսատուրքերը, հարկերը վճարելու արդյունքում կամ սույն Օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված այլ հանգամանքների արդյունքում.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  68

3) մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը դադարել է սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան սահմանված՝ մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման միջոցների կիրառման արդյունքում.
    4) մաքսատուրքերի, հարկերի գումարները, որոնց բռնագանձումը հնարավոր չի եղել այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի մաքսային մարմինն իրականացրել է այդպիսի գումարների բռնագանձումը, ճանաչվել են բռնագանձման համար անհուսալի.
    5) Հանձնաժողովի կողմից սահմանվող՝ ներմուծման մաքսատուրքերին առնչվող այլ դեպքեր.
    6) անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող՝ արտահանման մաքսատուրքերին, հարկերին առնչվող այլ դեպքեր.
5. Մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման միջոցներ չեն կիրառվում այն ապրանքների նկատմամբ, որոնք առգրավվել կամ արգելանքի տակ են դրվել հանցագործության մասին հաղորդումն ստուգելու, քրեական գործով կամ վարչական իրավախախտման գործով վարույթի (վարչական ընթացակարգի իրականացման) ընթացքում, որոնց վերաբերյալ կայացվել է դրանք վերադարձնելու մասին որոշում և որոնք ենթակա են մաքսային հայտարարագրման՝ սույն Օրենսգրքին համապատասխան, մինչև այդպիսի ապրանքները վերադարձնելու մասին որոշում ընդունելն առաջացած՝ մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության նկատմամբ, սույն Օրենսգրքի 98-րդ հոդվածի 4-րդ կետում նշված որոշումներից մեկն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև այդ ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու կամ դրանք մաքսային ընթացակարգերից մեկով ձևակերպելու օրը.
6. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում նշված՝ մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման միջոցները կիրառվում են այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի մաքսային մարմնի կողմից իրականացվում է մաքսատուրքերի, հարկերի բռնագանձումը: