FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  81

Ապրանքների առանձին կատեգորիաների համար մաքսային գործառնություններ իրականացնելու առաջնահերթ կարգը.
1. Տարերային աղետների, բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման համար անհրաժեշտ ապրանքների, խաղաղության պահպանմանն ուղղված գործողությունների իրականացման կամ վարժանքների անցկացման համար անհրաժեշտ ռազմական նշանակության արտադրանքի, արագ փչացող ապրանքների, ինչպես նաև կենդանիների, ռադիոակտիվ նյութերի, պայթուցիկ նյութերի, միջազգային փոստային առաքանիների, էքսպրես բեռների, միջազգային ցուցահանդեսային միջոցառումներում ցուցադրության, մարդասիրական և տեխնիկական օգնության համար նախատեսված ապրանքների, զանգվածային լրատվության միջոցների համար հաղորդումների ու նյութերի, միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վերանորոգման համար անհրաժեշտ պահեստամասերի, շարժիչների, սպառման նյութերի, սարքավորումների, գործիքների, անդամ պետությունների արժույթի, արտարժույթի, այլ արժութային արժեքների, թանկարժեք մետաղների, այդ թվում՝ ոսկու, որոնք ներմուծվում են անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի և դրանց մասնաճյուղերի կողմից, ու նմանատիպ այլ ապրանքների մասով իրականացվող մաքսային գործառնություններն իրականացվում են առաջնահերթ կարգով.
2. Հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու այլ ապրանքներ, որոնց մասով մաքսային գործառնություններն իրականացվում են առաջնահերթ կարգով.
3. Սույն հոդվածի կիրառման նպատակով՝ արագ փչացող ապրանքների կատեգորիաների ցանկը սահմանվում է Հանձնաժողովի կողմից, իսկ մինչև Հանձնաժողովի կողմից այն սահմանելը՝ անդամ պետությունների օրենսդրությամբ: