FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  4

Թանգարանների տեսակները.
1. Թանգարանները կարող են լինել պետական, ոչ պետական ու համայնքային և ունենալ օրենքով չարգելված ցանկացած ոչ առևտրային կազմակերպաիրավական ձև.
2. Թանգարանի գործունեության և թանգարանային առարկաների ու հավաքածուի բնույթով պայմանավորված՝ թանգարանները լինում են`
    1) պատմության թանգարաններ. հավաքածուն ներառում է երկրի, ազգի, ժողովրդի, մարզի որևէ պատմական ժամանակաշրջանին կամ իրադարձությանը վերաբերող թանգարանային առարկաներ ու հավաքածուներ. դասակարգվում են հնագիտական, ազգագրական, երկրագիտական, գրականության և ճարտարապետության թանգարանների.
    2) արվեստի թանգարաններ. հավաքածուն ներառում է համաշխարհային և ազգային կերպարվեստի նմուշներ. դասակարգվում են պատկերասրահ, ժամանակակից արվեստի, դեկորատիվ-կիրառական արվեստի, ժողովրդական արվեստի, լուսանկարչական արվեստի թանգարանների.
    3) բնագիտական թանգարաններ. հավաքածուն ներառում է երկրաբանական, բուսական և կենդանական աշխարհի նմուշներ, հնէաբանական գտածոներ, տեխնիկայի առաջընթացը ներկայացնող առարկաներ և այլ վավերագրեր. դասակարգվում են բնության, երկրաբանության, բժշկության, տիեզերքի, կապի, տեխնիկայի թանգարանների.
    4) հուշային թանգարաններ. հավաքածուն ներառում է մեկ կամ մի քանի անձանց նվիրված թանգարանային առարկաներ և հավաքածուներ.
    5) արգելոց-թանգարաններ. հուշարձանախմբի հենքի վրա ստեղծված բացօթյա թանգարան՝ նրա պատմական, գիտական, գեղարվեստական արժեք ունեցող մշակութային ժառանգության ամբողջական պահպանության և հանրահռչակման նպատակով.
    6) թանգարան-ինստիտուտներ. գիտահետազոտական գործունեությանը զուգահեռ իրականացնում են թանգարանային գործառույթներ, ունեն թանգարանին բնորոշ հավաքածու․ 7) կազմակերպության պատմությանը և գործունեությանը նվիրված թանգարաններ։ 3․ Թանգարանների դասակարգումն ըստ հավաքածուի բնույթի կատարվում է թանգարանային ոլորտում Կառավարության լիազորած պետական մարմնին (այսուհետ՝ լիազոր պետական մարմին) կից գործող թանգարանային խորհրդի եզրակացության հիման վրա` լիազոր պետական մարմնի սահմանած կարգով: