Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 115 Վարձակալական վճարները. 1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում՝ 1) շահութահարկ վճարողի կողմից վարձակալությամբ վերցված հիմնական միջոցների և (կամ) ոչ նյութական ակտիվների գծով վճարվող վարձակալական վճարները, եթե դրանք անհատույց օգտագործմամբ տրամադրվում են այլ հարկ վճարողների: Սույն կետի կիրառության իմաստով՝ համախառն եկամտից նվազեցման ոչ ենթակա վարձակալական վճարը՝ ա. հիմնական միջոցի (այդ թվում՝ դրա մի մասի) և (կամ) ոչ նյութական ակտիվի անհատույց օգտագործմամբ տրամադրելու ժամանակահատվածի համար նույն հիմնական միջոցի (այդ թվում՝ դրա մի մասի) և (կամ) նույն ոչ նյութական ակտիվի նույն ժամանակահատվածի համար վճարվող վարձակալական վճարն է, բացառությամբ սույն կետի «բ» ենթակետով սահմանված դեպքերի, բ. որոշվում է որպես վարձակալությամբ վերցված շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի (այդ թվում՝ դրանց մի մասի) անհատույց օգտագործմամբ տրամադրելու ժամանակահատվածի համար Օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված կարգով որոշվող եկամտի և նույն շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի (այդ թվում՝ դրանց մի մասի) նույն ժամանակահատվածի համար վճարվող վարձակալական վճարի բացասական տարբերություն. |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 115 2) շահութահարկ վճարողի կողմից վարձակալությամբ վերցված հիմնական միջոցների և (կամ) ոչ նյութական ակտիվների գծով վճարվող վարձակալական վճարների այն մասը, որը գերազանցում է այդ հիմնական միջոցները և (կամ) ոչ նյութական ակտիվները այլ հարկ վճարողների ենթավարձակալության տրամադրելու դիմաց ստացվող վարձակալական վճարներին: Սույն կետի կիրառության իմաստով՝ համախառն եկամտից նվազեցման ոչ ենթակա վարձակալական վճարը որոշվում է որպես հիմնական միջոցի (այդ թվում՝ դրա մի մասի) և (կամ) ոչ նյութական ակտիվի ենթավարձակալության տրամադրելու ժամանակահատվածի համար ստացվող վարձակալական վճարի (հաշվի առնելով Օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթները) և նույն հիմնական միջոցի (այդ թվում՝ դրա մի մասի) և (կամ) նույն ոչ նյութական ակտիվի վարձակալության նույն ժամանակահատվածի համար վճարվող վարձակալական վճարի բացասական տարբերություն: |