Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 387 Առհաշիվ տրված կանխիկ գումարների նկատմամբ սահմանափակումները. 1. Առհաշիվ անձանց կանխիկ գումարների տրման նկատմամբ կիրառվում են հետևյալ սահմանափակումները. 1) նույն անձին առհաշիվ կանխիկ գումար չի կարող տրվել, եթե նրա կողմից նախկինում ստացված առհաշիվ կանխիկ գումարների ծախսման մասին հաշվետվությունը կազմակերպությունում այդ հաշվետվությունների ընդունման համար պատասխանատուին կամ անհատ ձեռնարկատիրոջը դեռևս չի ներկայացվել, բացառությամբ այն դեպքերի, երբ հաշվետվության ներկայացման ժամկետը չի լրացել. 2) կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից առհաշիվ տրված կանխիկ դրամով գումարների նկատմամբ Կառավարության սահմանած՝ հետևյալ ժամկետային սահմանափակումները. ա. գործուղումից տարբեր նպատակներով առհաշիվ տրված կանխիկ դրամով գումարների՝ ըստ նպատակի ծախսման կամ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ դրամարկղ կամ բանկային հաշիվ վերադարձնելու առավելագույն ժամկետ, բ. գործուղման նպատակով տրված կանխիկ դրամով գումարների՝ ըստ նպատակի չծախսված մասի կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ դրամարկղ կամ բանկային հաշիվ վերադարձնելու առավելագույն ժամկետ. 2. Եթե օրենքով կամ օրենքով սահմանված դեպքերում Կառավարության որոշմամբ պետական հիմնարկների համար կանխիկ դրամով գումարների վճարումների և առհաշիվ տրված կանխիկ դրամով գումարների նկատմամբ սահմանված են այլ սահմանափակումներ, ապա Օրենսգրքի 386-րդ հոդվածով և սույն հոդվածով սահմանված սահմանափակումների փոխարեն կիրառվում են այդ սահմանափակումները: |