Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ article 17 Փոստային կապի օբյեկտների և միջոցների տեղաբաշխումը. Բնակավայրերի զարգացումը պլանավորելիս քաղաքային և գյուղական համայնքների, մարզերի, ինչպես նաև բնակելի շենքերի և պլանավորման կառուցվածքի այլ տարրերի շինարարության և վերակառուցման ժամանակ պետական քաղաքաշինության նորմատիվներին և կանոններին համապատասխան պետք է նախատեսվեն փոստային կապի օբյեկտների տեղակայման համար շենքերի, ինչպես նաև տարածքների նախագծում և շինարարություն: Փոստային կապի օբյեկտների տեղակայման համար նախատեսված հողամասերը հատկացվում են պետական կարիքների համար` հողերի հատկացման կարգով: Փոստային կապի ազգային օպերատորին փոստային կապի օբյեկտների տեղակայման համար հողամասերի հատկացումն իրականացվում է լիազորված մարմնի միջնորդությամբ: Լիազորված մարմինը հանդես է գալիս որպես համապատասխան աշխատանքների պատվիրատու: Փոստային կապի ազգային օպերատորին փոստային կապի օբյեկտների համար հատկացված հողամասերը կարող են տրամադրվել մշտական (անժամկետ) անհատույց օգտագործման համար: Փոստային կապի ազգային օպերատորը ազատվում է գույքահարկից, հողի հարկից, տեղական հարկերից և տեղական ինքնակառավարման մարմինների սեփականությունը համարվող տարածքների վարձակալման համար նախատեսված վճարներից և վարձավճարներից: Փոստային կապի ազգային օպերատորին փոստային կապի օբյեկտների շինարարության համար հողամասերը պետք է տրամադրվեն բնակավայրերի կենտրոնական մասում` ապահովելով համապատասխան պայմաններ տրանսպորտային միջոցներով փոխադրվող փոստային առաքանու փոստափոխանակման համար: Փոստային կապի ազգային օպերատորի փոստային կապի օբյեկտների տեղակայումն ավտոկայանների, երկաթուղային կայանների և օդակայանների մոտ կատարվում է տեխնոլոգիական նորմաներին համապատասխան: Տեղական ինքնակառավարման մարմինները փոստային կապի ազգային օպերատորին տրամադրում են գործող (կամ կառուցվող) բնակելի կամ այլ շենքերում ոչ բնակելի տարածքներ, ըստ տեխնոլոգիական նորմաների՝ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից որոշվող կարգով և պայմաններով: Փոստային բաժանորդային պահարանները բազմահարկ բնակելի շենքերում տեղադրում են շինարարական կազմակերպությունները: Փոստային բաժանորդային պահարանների ձեռքբերման և տեղադրման ծախսերը ներառվում են այդ շենքերի շինարարության նախահաշվում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ article 17 Բնակելի շենքերում փոստային կապի ծառայություններից օգտվողները փոստային առաքանի ստանալու համար փոստային բաժանորդային արկղերը տեղադրում են սեփական միջոցների հաշվին: Փոստային կապի ազգային օպերատորը իրավունք ունի հասարակ նամակների և փոստային բացիկների հավաքման համար անհատույց փոստարկղեր տեղադրելու բնակելի և վարչական շենքերի պատերին և հարմար այլ վայրերում` նախապես համաձայնեցնելով բնակելի և վարչական շենքերի սեփականատիրոջ հետ: Փոստային կապի օբյեկտներում այլ կազմակերպությունների տեղակայումը թույլատրվում է փոստային առաքանու և դրամական միջոցների պահման անվտանգության և փոստային կապի գաղտնիության ապահովման պայմանով, ինչպես նաև եթե այդ տեղակայումը չի խաթարում և չի խոչընդոտում փոստային կապի ծառայությունների մատուցումը: |