Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ article 18 Խմելու-կենցաղային ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում խնդիրները, դրանց գերակայությունը և ոլորտի զարգացման հեռանկարները. 1. Խմելու ջրի ոլորտի զարգացման հեռանկարներն ամրագրվում են խմելու ջրի ոլորտի ռազմավարական զարգացման ծրագրում, որը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 2. Խմելու-կենցաղային ջրամատակարարման համակարգերի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով մշտապես իրականացվում են դրանց հուսալիության անհրաժեշտ մակարդակի պահպանմանն ուղղված միջոցառումներ. 3. Խմելու ջրի ոլորտում խնդիրների լուծումը իրականացվում է` հիմք ընդունելով հետևյալ գերակայությունները. 1) պահանջվող որակի և անհրաժեշտ քանակի ջրով ապահովումը. 2) անընդմեջ ջրամատակարարման ապահովումը. 3) քաղաքային և գյուղական բնակավայրերում անվտանգ ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների զարգացումն ու բարելավումը` ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության ապահովումը. 5) ջրամատակարարման համակարգերում ջրի կորուստների նվազեցումը. 6) էներգատար ջրամատակարարման համակարգերի հնարավորինս փոխարինումը ինքնահոս համակարգերով. 7) ջրի հաշվառման համակարգի ներդրումը և զարգացումը, ջրի տնտեսմանն ուղղված միջոցառումների իրականացումը. 8) կեղտաջրերի մաքրման կայանների անհրաժեշտ վերանորոգումը և նորերի կառուցումը. 9) ջրօգտագործողների կողմից արտադրական կեղտաջրերի նախնական մաքրում իրականացնելու մեխանիզմների ստեղծումը. 10) օրվա կարգավորիչ ջրամբարների վերանորոգումը և նորերի կառուցումը. 11) ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի ենթակառուցվածքի զարգացումը. 12) համակարգի կառավարման մեխանիզմների կատարելագործումը. 13) ներդրումների անհրաժեշտ ծավալների ներգրավումը. 14) կեղտաջրերի մաքրման նոր տեխնոլոգիաների ներդրումը. 15) ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մակարդակի բարձրացումը (տեխնիկական վերազինում և կադրերի պատրաստում). 16) ջրամատակարարման համակարգերի վերականգնման և կառուցման գործընթացում արդիական տեխնոլոգիաների կիրառումը. 4. Ջրամատակարարման ժամերի քանակը և քսանչորսժամյա ջրամատակարարմանն անցնելու ժամանակացույցը` ըստ կենտրոնացված ջրամատակարարման համակարգերի սպասարկման տարածքների և(կամ) ենթատարածքների, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ article 18 5. Անապահով սպառողների ու ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության ապահովման տեսանկյունից մեկուսացված և խոցելի խմբերի համար ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների հավասար հասանելիության ապահովման մեխանիզմները, ինչպես նաև սուբսիդիաների տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: |