Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ article 20 ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ. 1. Փորձագիտական եզրակացության հիման վրա լիազորված պետական մարմինը արտահանողին առաջարկություն է ներկայացնում մշակութային արժեքների պահպանական ցուցակում գրանցված կամ գրանցման ենթակա մշակութային արժեքը ձեռք բերելու վերաբերյալ. 2. Ձեռքբերման ենթակա մշակութային արժեքի գինը սահմանվում է` ելնելով շուկայական (ողջամիտ) գնից: Պետության կողմից ձեռքբերվող մշակութային արժեքի գնի վերաբերյալ վեճերը լուծվում են դատական կարգով. 3. Պետության կողմից մշակութային արժեքի ձեռքբերման մասին որոշումը կայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` լիազորված պետական մարմնի ներկայացմամբ. 4. Լիազորված պետական մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարությանը առաջարկություն է ներկայացնում ձեռք բերված մշակութային արժեքը համապատասխան պետական թանգարան, արխիվ, գրադարանների ֆոնդ կամ պետական այլ պահոց հանձնելու, ի պահ տալու վերաբերյալ: |