FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  23.7

Ապահովման միջոց հանդիսացող ակտիվների և հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների փոխանցման պայմանագիրը.
1. Ապահովման միջոց հանդիսացող ակտիվների և հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների փոխանցումը` որպես մեկ ամբողջություն, իրականացվում է փոխանցման պայմանագրով, որն ուժի մեջ է մտնում փոխանցման պայմանագրում նշված ժամկետում, բայց ոչ շուտ Կենտրոնական բանկի կողմից ապահովման միջոց հանդիսացող ակտիվների և հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների փոխանցմանը չառարկելու մասին որոշման օրվանից.
2. Փոխանցման գործարքն իրականացվելուց հետո հիփոթեքային կառավարչին վերապահված՝ փոխանցված ակտիվների և պարտավորությունների մասով լիազորությունները դադարում են, և այդ լիազորություններն անցնում են փոխանցումն ստանձնած թողարկողին.
3. Փոխանցումն ստանձնած թողարկողը պատասխանատվություն է կրում հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների կատարման համար: