FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  24

Վարույթի ողջամիտ ժամկետը.
1. Նախաքննությունը և դատաքննությունը պետք է ավարտվեն ողջամիտ ժամկետում: Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է իր իրավասության սահմաններում դրսևորել պատշաճ ջանասիրություն վարույթը ողջամիտ ժամկետում ավարտելու համար.
2. Մեղադրյալն ունի ողջամիտ ժամկետում դատարանի առջև կանգնելու իրավունք.
3. Անձին անազատության մեջ պահելու ժամկետը պետք է սահմանափակվի ամենակարճ անհրաժեշտ ժամանակահատվածով.
4. Իր վարույթում գտնվող քրեական գործերի քննության հաջորդականությունը որոշելիս դատավորը նախապատվությունը պետք է տա այն վարույթին, որով`
    1) մեղադրյալը գտնվում է կալանքի տակ.
    2) մեղադրյալն ավելի երկար է գտնվում անազատության մեջ` այլ վարույթով ներգրավված մեղադրյալների համեմատ.
5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված տարբերակիչ հատկանիշների բացակայության դեպքում տվյալ դատավորի կողմից քրեական գործերի քննության հաջորդականությունը որոշվում է` հաշվի առնելով քրեական գործերը դատարանում ստանալու ժամկետները: