FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  2

ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները. օդերևութաբանություն` գիտություն, որն ուսումնասիրում է մթնոլորտի բաղադրությունն ու կառուցվածքը, քիմիական, կենսաբանական և ֆիզիկական հատկությունները և փոխազդեցությունը շրջակա միջավայրի հետ. հիդրոլոգիա` գիտություն, որն ուսումնասիրում է երկրի վրա ջրերի ձևավորումն ու տարածումը, ինչպես ժամանակի, այնպես էլ տարածության մեջ դրանց դրսևորումը, բաշխումը, շրջանառությունը, քիմիական, կենսաբանական, ֆիզիկական հատկությունները և փոխազդեցությունը շրջակա միջավայրի հետ. հիդրոօդերևութաբանական երևույթներ` հիդրոօդերևութաբանական տարրերի (մթնոլորտային ճնշում, քամի, խոնավություն, օդի և ջրի ջերմաստիճան, ջրի մակարդակ և ծախս, հորդացում, սառցակալում և այլն) առանձին ձևերի արտահայտություններ, որոնք բնորոշում են եղանակի վիճակը և ջրային օբյեկտների ռեժիմը. հիդրոօդերևութաբանական պրոցեսներ` հիդրոօդերևութաբանական երևույթների հետևողական զարգացումը ժամանակի ընթացքում և տարածության մեջ, որոնք բնորոշում են մթնոլորտի և ջրոլորտի վիճակը. հիդրոօդերևութաբանական ծառայություն` կազմակերպչական և տեխնոլոգիապես փոխկապակցված կազմակերպությունների, հիմնարկների, կենտրոնների, կայանների, դիտակետերի ընդհանրություն, որն ապահովում է համալիր աշխատանքների կատարումը հիդրոօդերևութաբանության բնագավառում, ներառյալ` կլիմատոլոգիան, ագրոօդերևութաբանությունը, լիմնոլոգիան, հիդրոօդերևութաբանական երևույթների, այդ թվում` իոնոլորտի և մերձերկրյա տիեզերական տարածության մոնիթորինգը, հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը. հիդրոօդերևութաբանական գործունեություն` հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ տեղեկատվության արտադրման` դիտարկման, հավաքման, մշակման, վերլուծման, պահպանման և օգտագործման գործընթաց. ազգային հիդրոօդերևութաբանական համակարգ` Հայաստանի Հանրապետության տարածքում հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ տեղեկատվություն արտադրող կազմակերպությունների ու ծառայությունների ամբողջություն.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  2

միջազգային հիդրոօդերևութաբանական ցանց` միջազգային պայմանագրերի հիման վրա գործող տեխնոլոգիապես փոխկապակցված ազգային հիդրոօդերևութաբանական համակարգերի ամբողջություն. հիդրոօդերևութաբանական երևույթների դիտարկումներ` հիդրոօդերևութաբանական երևույթների գործիքային չափումներ և ակնադիտարկումներ` օդերևութաբանական, կլիմայական, աերոլոգիական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, ագրոօդերևութաբանական, ակտինոմետրական, օզոնոմետրական և մթնոլորտի, հողի, ջրերի, ձնածածկույթի ֆիզիկական, քիմիական (այդ թվում` ռադիոակտիվ) քանակաորակական բնութագրերը. դիտարկումների ցանց` հիդրոօդերևութաբանական երևույթների դիտարկումների անշարժ և շարժական օբյեկտների համակարգը. հիդրոօդերևութաբանական երևույթների մոնիթորինգ` հիդրոօդերևութաբանական երևույթների մշտական դիտարկումների գնահատման և կանխատեսման համակարգ. տեղեկատվություն հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների մասին` հիդրոօդերևութաբանական երևույթների դիտարկումների հիման վրա ստացված տվյալներ, ինչպես նաև տեղեկատվական արտադրանք` վերլուծությամբ և մշակմամբ ստացված տեղեկություններ և կանխատեսումներ. հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների մասին հույժ շտապ տեղեկատվություն` տարերային երևույթների և շրջակա միջավայրի աղտոտման վտանգավոր մակարդակների վերաբերյալ փաստացի և կանխատեսվող տեղեկատվություն, որը սահմանված կարգով հաղորդվում է ստանալուց ու մշակելուց անմիջապես հետո. հիդրոօդերևութաբանական երևույթների ու պրոցեսների մասին ընդհանուր նշանակության տեղեկատվություն` սահմանված կարգով ստացված, հավաքված և մշակված փաստացի և կանխատեսվող տեղեկատվություն. հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների մասին մասնագիտացված տեղեկատվություն` սպառողի պահանջով ստացվող, մշակվող, վերլուծվող, պահպանվող և ներկայացվող նպատակային տեղեկատվություն, որի արտադրությունը պահանջում է լրացուցիչ աշխատանք և ծախսեր.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  2

ազգային և միջազգային նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքներ` համընդգրկուն (գլոբալ), ազգային կամ միջտարածաշրջանային կարևորության աշխատանքներ և հետազոտություններ, ինչպես նաև տնտեսության զարգացման, բնակչության և պետության անվտանգության, տնտեսության և սոցիալական ոլորտի կայուն գործունեության համար կարևոր նշանակություն ունեցող աշխատանքներ և հետազոտություններ. վտանգավոր հիդրոօդերևութաբանական կամ հելիոերկրաֆիզիկական երևույթներ (այսուհետ՝ վտանգավոր երևույթներ)` մթնոլորտում և ջրոլորտում առաջացող բնական երևույթներ, որոնք իրենց նշանակությամբ, ինտենսիվությամբ, տևողությամբ կամ ըստ առաջացման ժամանակի` վտանգում են ազգաբնակչության կյանքը, առողջությունն ու ունեցվածքը, ինչպես նաև կարող են հասցնել զգալի նյութական վնասներ տնտեսության տարբեր ճյուղերին. անբարենպաստ հիդրոօդերևութաբանական երևույթներ` մթնոլորտում և ջրոլորտում առաջացող բնական երևույթներ, որոնք իրենց ինտենսիվությամբ և տևողությամբ չեն հասնում վտանգավոր երևույթների չափանիշներին, սակայն կարող են որոշակի վնաս պատճառել. հիդրոօդերևութաբանական անվտանգություն` անձի, հասարակության և պետության պաշտպանվածությունը վտանգավոր և անբարենպաստ հիդրոօդերևութաբանական ու հելիոերկրաֆիզիկական երևույթներից, եղանակակլիմայական պայմանների գլոբալ փոփոխությունների ազդեցությունից. դիտարկումների պետական ցանցի հենակետային օբյեկտներ` այն օբյեկտները, որոնք ունեն դիտարկման տվյալների երկարատև և ամբողջական շարքեր կամ ընդգրկված են Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության միջազգային օդերևութաբանական կամ Անկախ Պետությունների Համագործակցության միջպետական հիդրոօդերևութաբանական ցանցերում. հիդրոօդերևութաբանական տեղեկատվություն արտադրող անձանց պետական ռեեստր (այսուհետ՝ պետական ռեեստր)՝ սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» կետերով սահմանված մարմինների և անձանց, նրանց կատարած աշխատանքների ու մատուցած ծառայությունների, ինչպես նաև 20-րդ հոդվածով սահմանված տեղեկատվության վերաբերյալ տվյալների ամբողջություն։