FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  13

Արտադրական վտանգավոր օբյեկտի վթարի ռիսկի վերլուծումը և գնահատումը.
1. Արտադրական վտանգավոր օբյեկտներն ըստ վտանգավորության աստիճանի դասակարգելու նպատակով իրականացվում է արտադրական վտանգավոր օբյեկտում տեխնածին վթարի ռիսկի (այսուհետ` ռիսկ) վերլուծություն և գնահատում.
2. Ռիսկի վերլուծությունը և գնահատումը տեխնիկական անվտանգության ապահովման բաղադրիչներից են, որոնք ենթադրում են տեխնիկական տեղեկատվության ամբողջական օգտագործում` տեխնածին վթարների կանխատեսման, վտանգավորության նույնականացման համար.
3. Ռիսկի վերլուծությունը և գնահատումն իրականացվում են ըստ հետևյալ տարատեսակների՝
    ա) տեխնիկական ռիսկ, որի պատճառ կարող են հանդիսանալ տեխնիկական միջոցների անսարքությունը, շեղումը տեխնիկական կանոնակարգի պահանջներից.
    բ) անհատական ռիսկ` առանձին անհատների կամ մարդկանց խմբի ոչ ճիշտ գործողությունները, ինչը կարող է հանգեցնել արտադրական վթարի.
    գ) տարածքային ռիսկ` հնարավոր վթարների ընդգրկման գոտին և տարածքային սահմանները.
    դ) սոցիալական ռիսկ` բնորոշում է հնարավոր վթարի մասշտաբները և հասցվող վնասի չափերը.
    ե) կոլեկտիվ ռիսկ` բնորոշում է վթարի հետևանքով տուժվող մարդկանց քանակը.
    զ) սպասվելիք վնասի ռիսկ` բնորոշում է վթարի հետևանքով առաջացող նյութական կորուստները.
    է) այլ հնարավոր ռիսկեր.
4. Արտադրական վտանգավոր օբյեկտում վթարի ռիսկի աստիճանը և վտանգի մեծությունը գնահատվում են դրանց հավանականության, հաճախականության և հնարավոր հետևանքների ծանրության վերլուծությամբ և համադրմամբ.
5. Ռիսկի վերլուծության և գնահատման արդյունքները պետք է օգտագործվեն արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման, անվտանգության փորձաքննության իրականացման, օբյեկտի ապահովագրման, տնտեսական և բնապահպանական գործոնների ներազդեցության բացահայտման գործընթացների ժամանակ: