FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  5

Ազգային վիճակագրական համակարգը և պաշտոնական վիճակագրության հետ կապված հարաբերությունների մյուս մասնակիցները.
1. Հայաստանի Հանրապետության պաշտոնական վիճակագրության արտադրողներից բաղկացած ազգային վիճակագրական համակարգը ներառում է՝
    1) Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն (այսուհետ՝ վիճակագրական կոմիտե), որը Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական համակարգի գլխավոր պետական մարմինն է.
    2) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, որը պաշտոնական վիճակագրության հարաբերությունների հետ կապված իր գործունեությունն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի համաձայն.
    3) պաշտոնական վիճակագրության այլ արտադրողների, որոնք կազմված են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների՝ սույն օրենքին համապատասխան պաշտոնական վիճակագրություն մշակող, արտադրող և տարածող կազմակերպական ստորաբաժանումներից.
2. Պաշտոնական վիճակագրության հետ կապված հարաբերությունների մյուս մասնակիցներն են ՝
    1) ռեսպոնդենտները՝ սույն օրենքի իմաստով վիճակագրական միավոր հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձինք, այդ թվում՝ օտարերկրյա իրավաբանական անձանց՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումները, անհատ ձեռնարկատերերը, տնային տնտեսությունները, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական հիմնարկները, որոնք պաշտոնական վիճակագրություն արտադրողների կողմից տվյալների հավաքման շրջանակում տեղեկություններ են ներկայացնում իրենց և իրենց գործունեության մասին.
    2) վարչական տվյալներ տրամադրողները՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք պաշտոնական վիճակագրություն արտադրողներին տրամադրում են վարչական նպատակներով հավաքված տվյալներ: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վարչական տվյալների տրամադրումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի համաձայն.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  5

3) պաշտոնական վիճակագրություն օգտագործողները՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, միջազգային կազմակերպությունները և այլ երկրների մարմիններ, որոնք ստանում են պաշտոնական վիճակագրություն կամ ունեն դրան հասանելիություն.
    4) Հայաստանի Հանրապետության վիճակագրություն օգտագործողների խորհրդատվական մարմինները, որոնց կարգավիճակը, գործունեության կարգը և լիազորությունները սահմանված են սույն օրենքի 4-րդ գլխով: