Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 23 ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ ՆՇԱՆԱԿԵԼԸ. 1. Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով` ազգային անվտանգության մարմինների ծառայողը կարող է նշանակվել հավասար կամ բարձր պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարող. 2. Պաշտոնեական պարտականությունների ժամանակավոր կատարման անընդմեջ տևողությունը չպետք է գերազանցի հետևյալ ժամկետները. 1) 6 ամիս` թափուր պաշտոնի պարտականությունների կատարման դեպքում. 2) 4 ամիս` զբաղեցրած պաշտոնի պարտականությունների կատարման դեպքում. 2.1. Պաշտոնեական պարտականությունների ժամանակավոր կատարման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ՝ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետներով. 2.2. Ծառայողի համաձայնությամբ նրան նշանակում են զբաղեցրած պաշտոնի պարտականությունների կատարող` պաշտոնն զբաղեցնողի` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվելու ժամանակահատվածի ընթացքում. 3. Ծառայողին պաշտոնեական պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակում, պաշտոնեական պարտականությունների ժամանակավոր կատարման ժամկետը երկարաձգում և պաշտոնեական պարտականությունների ժամանակավոր կատարումից ազատում է տվյալ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը. 4. Թափուր և զբաղեցված պաշտոնների պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակվում են` 1) ենթասպաները` այն պաշտոններին, որոնց համար նախատեսված են ենթասպայական և կրտսեր սպայական կոչումներ. 2) կրտսեր սպաները` այն պաշտոններին, որոնց համար նախատեսված են կրտսեր և ավագ սպայական կոչումներ. 3) ավագ սպաները` այն պաշտոններին, որոնց համար նախատեսված են ավագ և բարձրագույն սպայական կոչումներ. 4) բարձրագույն սպաները` այն պաշտոններին, որոնց համար նախատեսված են բարձրագույն սպայական կոչումներ: |