Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 14 Ներմուծմանը, արտահանմանը և տարանցիկ փոխադրմանը ներկայացվող պահանջները. 1. Ներմուծվող սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը, անասնաբուժական և բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքները պետք է բավարարեն սննդամթերքի անվտանգությունը կարգավորող իրավական ակտերի պահանջները, որոնք միջազգայնորեն ճանաչված են առնվազն որպես համարժեք կամ համապատասխանում են ներմուծող և արտահանող երկրների փոխհամաձայնեցված պահանջներին. 2. Արտահանվող սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը, անասնաբուժական և բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքները պետք է բավարարեն արտադրող և միջազգայնորեն ընդունված պահանջները, ինչպես նաև ներմուծող երկրի պահանջները, եթե դրանք ներկայացվել են. 3. Վտանգավոր սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը, անասնաբուժական (բացառությամբ կենդանիների) և բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքները կարող են արտահանվել կամ վերաարտահանվել միայն ներմուծող երկրի լիազոր մարմնի թույլտվությամբ, եթե նախապես իրազեկվել է շուկայահանման հնարավորությունը բացառող պատճառների և հանգամանքների մասին. 4. Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, անասնաբուժական և բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման գործընթացներն իրականացվում են սննդամթերքի անվտանգության բնագավառը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան. 5. Սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի, անասնաբուժական և բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման կարգը սահմանում է Կառավարությունը. 6. Ներմուծող կամ արտահանող կամ տարանցիկ փոխադրող իրավաբանական և ֆիզիկական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կարող են մինչև տասը օր պիտանիության ժամկետ ունեցող ապրանքի ժամանման (բեռնման) և տեսակի մասին նախապես` ժամանման օրվանից առնվազն երեք աշխատանքային օր առաջ, տեղեկացնել լիազոր մարմնին և մաքսային մարմնին: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 14 7. Եթե սահմանային պետական վերահսկողության շրջանակներում հայտնաբերվել է, որ ներմուծվող խմբաքանակը վտանգավոր կամ վնասակար է մարդու և կենդանիների առողջության համար, ապա տվյալ խմբաքանակի ներմուծումը կասեցվում է մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված միջոցների ձեռնարկումը. 8. Եթե արգելվում է ապրանքի ներմուծումը, ապա այդ մասին ծանուցվում է արտահանող երկրի իրավասու մարմնին, ինչպես նաև մաքսային մարմիններին. 9. Ներմուծման և արտահանման գործընթացներում սահմանային պետական վերահսկողության շրջանակներում կատարվում է ապրանքի խմբաքանակի փաստաթղթային և (կամ) լաբորատոր նույնականացում: |