Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 27 Ֆոնդի փայերը (բաժնետոմսերը). 1. Պայմանագրային ֆոնդը թողարկում է փայեր, որոնք հավաստում են ֆոնդի մասնակցի մասնաբաժինը ֆոնդի ակտիվներում. 2. Ֆոնդը (բացառությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի) կարող է թողարկել տարբեր դասերի փայեր, որոնք կարող են տարբերվել փայի անվանական արժեքով, փայով հավաստվող ձայների քանակով (դրա բացակայությամբ), գանձվող վճարների և ֆոնդի մասնակիցներին վճարվող եկամուտների չափով: Տարբեր դասի փայերը պետք է տարբերվեն իրենց անվանումով. 2.1. Արժեթղթավորման ֆոնդի թողարկած տարբեր դասի փայերը, ի լրումն սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հատկանիշների, կարող են տարբերվել նաև ֆոնդի եկամուտների մեջ մասնաբաժնով, ֆոնդի դադարման (լուծարման) ժամանակ զուտ ակտիվների մեջ մասնաբաժնով և (կամ) ստացվող վճարումների հերթականությամբ. 3. Նույն ֆոնդի նույն դասի փայերը դրանց տիրապետող ֆոնդի մասնակիցներին տալիս են միևնույն իրավունքները: Եթե փայն ունի անվանական արժեք, ապա նույն դասի փայերը ունեն միևնույն անվանական արժեքը. 4. Անձը կարող է ձեռք բերել ոչ ամբողջական թվով փայեր. 5. Բաժնետիրական ընկերություն համարվող կորպորատիվ ֆոնդը կարող է թողարկել միայն հասարակ անվանական բաժնետոմսեր. 6. Բաց ֆոնդի փայերը (բաժնետոմսերը) կարող են չունենալ անվանական արժեք: |