Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 198 Արժեթղթերի հաշվարկային համակարգը. 1. Արժեթղթերի հաշվարկային համակարգն արժեթղթերով կնքված գործարքների արդյունքում փոխադարձ պարտավորությունների կատարման և այդ պարտավորությունների կատարումը երաշխավորող վարչական, տեխնիկական և իրավական միջոցների ամբողջություն է. 2. Սույն բաժնի իմաստով փոխանցման հանձնարարական են համարվում արժեթղթերով գործարքների արդյունքում պարտավորությունների կատարման համար տրված վճարման հանձնարարականները կամ արժեթղթերի փոխանցման նպատակով տրված հրահանգները կամ կարգադրությունները. 3. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել «Կրիպտոակտիվների մասին» օրենքով սահմանված «կրիպտոակտիվ» հասկացությանը համապատասխանող արժեթղթերի հետ կապված՝ սույն գլխի պահանջների կիրառման այլ կարգ կամ սույն օրենքով նախատեսված պահանջներից բացառություններ՝ այդ թվում՝ հիմք ընդունելով ապակենտրոնացված գրանցամատյանի տեխնոլոգիայի առանձնահատկությունները: |