FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  15

Տվյալների սուբյեկտի՝ իր անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություններ ստանալու իրավունքը.
1. Տվյալների սուբյեկտն իրավունք ունի ստանալու տեղեկություններ իր անձնական տվյալների, տվյալները մշակելու, մշակելու հիմքերի և նպատակների, տվյալները մշակողի, նրա գտնվելու վայրի մասին, ինչպես նաև այն անձանց շրջանակի մասին, որոնց կարող են փոխանցվել անձնական տվյալները.
2. Տվյալների սուբյեկտն իրավունք ունի ծանոթանալու իր անձնական տվյալներին, մշակողից պահանջելու ուղղել, ուղեփակել կամ ոչնչացնել իր անձնական տվյալները, եթե անձնական տվյալներն ամբողջական կամ ճշգրիտ չեն կամ հնացած են կամ ձեռք են բերվել անօրինական ճանապարհով կամ անհրաժեշտ չեն մշակելու նպատակներին հասնելու համար.
3. Անձնական տվյալները մշակողի կողմից ուղղված, ուղեփակված կամ ոչնչացված լինելու վերաբերյալ կասկածների դեպքում տվյալների սուբյեկտն իրավունք ունի դիմելու անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմին՝ իր անձնական տվյալներն ուղղված, ուղեփակված կամ ոչնչացված լինելու փաստը պարզելու և իրեն տեղեկություններ տրամադրելու մասին պահանջով.
4. Մշակողի կողմից տվյալների սուբյեկտին անձնական տվյալների վերաբերյալ տեղեկությունները պետք է տրամադրվեն հասանելի ձևով և չպետք է պարունակեն տվյալների այլ սուբյեկտի վերաբերող անձնական տեղեկություններ.
5. Տվյալների սուբյեկտին անձնական տվյալները տրամադրվում են տվյալների սուբյեկտի կամ լիազորագրով հանդես եկող ներկայացուցչի կամ օրինական ներկայացուցչի գրավոր հարցման հիման վրա: Հարցումը կարող է ներկայացվել էլեկտրոնային եղանակով` հաստատված էլեկտրոնային թվային ստորագրությամբ.
6. Տվյալների սուբյեկտն իրավունք ունի տեղեկատվություն ստանալու իր անձնական տվյալների մշակման վերաբերյալ, այդ թվում`
    1) անձնական տվյալները մշակելու փաստը հաստատելու և մշակելու նպատակի վերաբերյալ.
    2) անձնական տվյալները մշակելու եղանակների վերաբերյալ.
    3) այն սուբյեկտների վերաբերյալ, որոնց տրամադրվել կամ կարող են տրամադրվել անձնական տվյալները.
    4) մշակվող անձնական տվյալների ցանկի և դրանք ձեռք բերելու աղբյուրի վերաբերյալ.
    5) անձնական տվյալները մշակելու ժամկետների վերաբերյալ.
    6) անձնական տվյալները մշակելու հետևանքով տվյալների սուբյեկտի համար առաջացող հնարավոր իրավական հետևանքների վերաբերյալ: