FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ

article  20

Հանձնաժողովի կողմից իրականացվող մոնիտորինգը.
1. Հանձնաժողովը ճյուղային օրենքներով և դրանց հիման վրա ընդունված՝ հանձնաժողովի իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով, կարգավորվող անձանց գործունեությունը ճյուղային օրենքներին, հանձնաժողովի իրավական ակտերին, լիցենզիայի պայմաններին համապատասխանության ստուգման, հանձնաժողով ներկայացվող հաշվետվությունների և տեղեկատվության հավաստիության, ինչպես նաև սակագների վրա ազդեցություն ունեցող գործոնների գնահատման համար (ծախսեր, ներդրումներ, գնումներ և այլն) իրականացնում է կարգավորվող անձանց գործունեության մոնիտորինգ (այսուհետ՝ մոնիտորինգ).
2. Մոնիտորինգն իրականացվում է՝
    1) հանձնաժողովում՝ կարգավորվող անձի կողմից հանձնաժողով ներկայացվող հաշվետվությունների և այլ տեղեկատվության ուսումնասիրության միջոցով.
    2) կարգավորվող անձի տարածքում՝ կարգավորվող անձի գտնվելու կամ գործունեության վայրում.
3. Նախքան կարգավորվող անձի տարածքում մոնիտորինգի իրականացումը հանձնաժողովն այդ մասին տեղեկացնում է նրան, նշելով մոնիտորինգի առարկան, նպատակը, ժամանակահատվածը, իրականացման վայրը, և մոնիտորինգի իրականացումը կարող է սկսել այդ մասին կարգավորվող անձին տեղեկացնելու պահից երեք աշխատանքային օրվանից ոչ շուտ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված դեպքերի.
4. Առանձին դեպքերում անհրաժեշտությունից ելնելով՝ կարգավորվող անձի համաձայնությամբ մոնիտորինգը կարող է սկսվել սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետից ավելի շուտ.
5. Կարգավորվող անձի կողմից ակնհայտ խախտում կատարելու վերաբերյալ ողջամիտ կասկած առաջանալու դեպքում նրա տարածքում մոնիտորինգը կարող է իրականացվել անհապաղ և առանց նրան տեղեկացնելու.
6. Մոնիտորինգի արդյունքներով կազմվում է արձանագրություն, որի վերաբերյալ կարգավորվող անձը այն ստանալու օրվանից հետո՝ յոթնօրյա ժամկետում, իրավունք ունի ներկայացնելու առարկություններ կամ առաջարկություններ.
7. Մոնիտորինգի իրականացման կարգը սահմանում է հանձնաժողովը։