Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 41 Դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակից դատախազներին հանելու հիմքերը. 1. Դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձը գլխավոր դատախազի հրամանով հանվում է ցուցակից, եթե` 1) նա նշանակվել է դատախազի առաջխաղացման ցուցակում ընդգրկված համապատասխան պաշտոնում. 2) նա դիմում է այդ մասին. 3) լրացել է նրա 65 տարին. 4) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը. 5) սույն օրենքով սահմանված կարգով ազատվել է պաշտոնից. 6) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անհայտ բացակայող կամ մահացած. 7) ի հայտ է եկել սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումներից որևէ մեկը. 8) նա հանվել է դատախազների թեկնածությունների ցուցակից, բացառությամբ սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքի. 9) առանց հարգելի պատճառի չի անցել պարտադիր վերապատրաստման ծրագիրը. 9.1) նա սույն օրենքի 50-րդ հոդվածի 15.1-ին մասով սահմանված ժամկետում բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը չի լրացնում էլեկտրոնային համակարգում. 10) նա մահացել է. 2. Անձին ցուցակից հանելն արգելք չէ նրան օրենքով սահմանված կարգով ցուցակում կրկին ընդգրկելու համար, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 7-րդ կետերով սահմանված հիմքերով ցուցակից հանելու դեպքերի: |