FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  82

Մաքսային մարմինների և անձանց կողմից մաքսային գործառնությունների իրականացումը.
1. Մաքսային գործառնություններն իրականացվում են մաքսային մարմինների, հայտարարատուների, փոխադրողների, ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձանց, այլ շահագրգիռ անձանց կողմից.
2. Մաքսային մարմինների անունից մաքսային գործառնություններն իրականացվում են մաքսային մարմինների այն պաշտոնատար անձանց կողմից, որոնք իրենց պաշտոնական (գործառութային) պարտականություններին համապատասխան ունեն այդպիսի մաքսային գործառնություններ իրականացնելու լիազորություն.
3. Առանձին մաքսային գործառնություններ մաքսային մարմինների կողմից կարող են իրականացվել մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի միջոցով՝ առանց մաքսային մարմինների պաշտոնատար անձանց մասնակցության: Առանց մաքսային մարմինների պաշտոնատար անձանց մասնակցության՝ մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի միջոցով մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների իրականացման կարգը սահմանվում է Հանձնաժողովի կողմից, իսկ մինչև Հանձնաժողովի կողմից այն սահմանելը՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.
4. Հայտարարատուները, փոխադրողները, ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձինք, այլ շահագրգիռ անձինք մաքսային գործառնություններն իրականացնում են անմիջականորեն կամ այդ անձանց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողների միջոցով: Հայտարարատուի, փոխադրողի, ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձի, այլ շահագրգիռ անձի անունից մաքսային գործառնությունները կարող է իրականացնել մաքսային ներկայացուցիչը, իսկ սույն Օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ այդ անձանց հանձնարարությամբ գործող այլ անձ: