FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  376

Սահմանումները. Սույն գլխի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը` «ռիսկի վերլուծություն»՝ մաքսային մարմինների մոտ առկա տեղեկատվության օգտագործում՝ ռիսկի ոլորտը և ցուցիչները որոշելու համար. «ռիսկի նույնականացում»՝ գործողություններ, որոնք ուղղված են ռիսկի հայտնաբերմանը, ճանաչմանը և նկարագրմանը. «ռիսկի ցուցիչ»՝ հատկանիշ կամ հատկանիշների ամբողջություն, որը թույլ է տալիս ընտրել մաքսային հսկողության օբյեկտը. «ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցներ»՝ սույն Օրենսգրքով նախատեսված՝ մաքսային հսկողության ձևեր, մաքսային հսկողության անցկացումն ապահովող միջոցներ, ինչպես նաև սույն Օրենսգրքով և անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված այլ միջոցներ, որոնք կիրառվում են ռիսկերի գնահատման հիման վրա. «ռիսկի ոլորտ»՝ ռիսկի և պայմանների նկարագրությունը, որոնց դեպքում այն առաջանում է. «ռիսկի գնահատում»՝ գործողություններ, որոնք ուղղված են ռիսկի նույնականացմանը, վերլուծությանը և ռիսկի մակարդակի որոշմանը. «ռիսկի պրոֆիլ»՝ ռիսկի ոլորտի, ռիսկի ցուցիչների և ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցների վերաբերյալ տեղեկությունների ամբողջությունը. «մաքսային ռիսկ (ռիսկ)»՝ մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի ու ակտերի և անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրության չպահպանման հավանականությունը. «ռիսկերի կառավարում»՝ մաքսային մարմինների համակարգված գործունեություն՝ ուղղված մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի ու ակտերի և անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրության չպահպանման հետ կապված իրադարձությունների տեղի ունենալու հավանականության և դրանց տեղի ունենալու արդյունքում հնարավոր վնասի նվազեցմանը. «ռիսկի մակարդակ»՝ մեծություն, որը բնորոշում է մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի ու ակտերի և անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրության չպահպանման հետ կապված իրադարձության տեղի ունենալու հաճախականության և նշված իրադարձության տեղի ունենալու արդյունքում հնարավոր հետևանքների (վնասի) հարաբերակցությունը: