Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 5 Թանգարանի գործունեության նպատակները և գործառույթները. 1. Թանգարանի գործունեության նպատակներն են՝ 1) բնության, նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը և փոխանցումը սերունդներին. 2) գիտականորեն համակարգված, հաշվառված թանգարանային առարկաների և հավաքածուների ձևավորումը. 3) ազգային արժեհամակարգի և քաղաքացիական հասարակության ձևավորմանը նպաստելը. 4) հասարակության գեղագիտական ժամանցի և մշակութային կրթության իրավունքի ապահովումը. 2. Թանգարանի գործառույթներն են՝ 1) թանգարանային առարկաների և հավաքածուների հավաքումը, համալրումը, հաշվառումը, պահպանությունը և պաշտպանությունը. 2) թանգարանային առարկաների և հավաքածուների դասակարգումը, հետազոտումը, հրատարակումը և թվայնացումը. 3) թանգարանային առարկաների և հավաքածուների հանրայնացումը (ցուցադրումը, հրապարակումը). 4) գիտահետազոտական և կրթամշակութային ծառայությունների մատուցումը. 5) մշակութային, զբոսաշրջային և ժամանցային ծրագրերի իրականացումը. 6) թանգարանագիտության բնագավառում հետազոտությունների իրականացումը։ |