Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 388 Կազմակերպության ղեկավարի (անհատ ձեռնարկատիրոջ), գանձապահի պարտականությունները կանխիկ դրամի պահպանման գործում. 1. Կազմակերպության դրամարկղում (դրամարկղներում) պահվող արժեքների պահպանման, ինչպես նաև փոխադրման անվտանգության ապահովության պատասխանատվությունը կրում է կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը (անհատ ձեռնարկատերը), եթե կազմակերպության կառավարման համապատասխան մարմնի (անհատ ձեռնարկատիրոջ) որոշմամբ այդ պատասխանատվությունը դրված չէ այլ անձի վրա. 2. Գանձապահն իրականացնում է կանխիկ դրամի ընդունումը (մուտքագրումը) կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ դրամարկղ և բացթողումը (ելքագրումը) կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ դրամարկղից. 3. Գանձապահին արգելվում է իր պարտականությունների կատարումը փոխանցել ուրիշ անձանց՝ առանց կազմակերպության ղեկավարի (անհատ ձեռնարկատիրոջ) հրամանի (որոշման). 4. Գանձապահի պարտականությունները չեն կարող դրվել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ այն աշխատակիցների վրա, որոնք իրավունք ունեն ստորագրել դրամարկղային փաստաթղթերը, բացառությամբ այն կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի, որոնց աշխատակիցների թիվը չի գերազանցում երեքը: |