Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 12 Բանակցային ուժեղ դիրքի չարաշահումը. 1. Արգելվում է տնտեսավարող սուբյեկտների կողմից բանակցային ուժեղ դիրքի չարաշահումը. 2. Բանակցային ուժեղ դիրքի չարաշահում է համարվում տնտեսավարող սուբյեկտի ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը հիմնավորված չէ տնտեսական պայմաններով կամ գործոններով և վնասում է կամ կարող է վնասել բանակցություններում թույլ դիրք ունեցող կողմի շահերը. 3. Բանակցային ուժեղ դիրքի չարաշահում է համարվում՝ 1) ապրանքներ ձեռք բերելուց անհիմն հրաժարվելը. 2) խտրական պայմանների սահմանումը կամ կիրառումը. 3) ձեռնարկատիրական հարաբերությունների անհիմն դադարեցումը. 4) արտոնությունների տրամադրման, այդ թվում՝ զեղչերի կիրառման, հավելյալ ծառայությունների մատուցման պարտադրումը, որի դիմաց բանակցային ուժեղ դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտի կողմից որևէ գործողություն չի իրականացվում. 5) պայմանագրի կամ համագործակցության պայմանների միակողմանի և հաճախակի փոփոխությունն առանց պայմանագրի կողմի համաձայնության կամ գիտության. 6) առևտրային օբյեկտում իրացնողների ապրանքների ներկայացման և իրացման համար չհիմնավորված հավելյալ վճարների գանձումը. 7) բանակցային ուժեղ դիրք ունեցող սուբյեկտին պատկանող առևտրային օբյեկտներում մրցակից ապրանքների գների, ցուցադրման եղանակի, տեղի և իրացման համար էական նշանակություն ունեցող այլ պայմանների միջև արհեստական տարբերությունների սահմանումը կամ կիրառումը. 8) պայմանագրի կողմին պայմանների պարտադրումը, որոնք վերաբերում են` ա. այլ տնտեսավարող սուբյեկտի հետ պայմանագիր կնքելու արգելքին. բ. այլ տնտեսավարող սուբյեկտի հետ կնքվող պայմանագրի վերաբերյալ տեղեկատվության տրամադրմանը. գ. մատակարարված և բանակցային ուժեղ դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտի սեփականությունը համարվող ապրանքի փչացման, վնասվածքի, կորստի կամ ոչնչացման դեպքում տնտեսավարող սուբյեկտի կողմից վնասների փոխհատուցմանը, բացառությամբ այն դեպքի, երբ դա տեղի է ունեցել վերջինիս մեղքով. դ. տնտեսավարող սուբյեկտի կողմից այն ծախսերի փոխհատուցմանը, որոնք կապված չեն ապրանքի մատակարարման պայմանագրի կատարման կամ ապրանքի հետագա իրացման հետ. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 12 ե. այն ապրանքի վերադարձման պարտավորության սահմանմանը, որոնք չեն իրացվել որոշակի ժամանակահատվածի ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքների վերադարձման պահանջը սահմանված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ պայմանագրով. զ. ապրանքները բանակցային ուժեղ դիրք ունեցող սուբյեկտի մատնանշած ապրանքային նշանով իրացնելուն. է. իրացման ընթացքում ակցիաներ, այդ թվում՝ զեղչեր կիրառելու, արտոնություններ սահմանելու արգելքին. 9) առանց գրավոր պայմանագիր կնքելու կամ գործարքը հաստատող այլ գրավոր փաստաթղթի առկայության մատակարարում իրականացնելուն պարտադրելը. 10) բանակցային ուժեղ դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտի կողմից առևտրային հարաբերության մյուս կողմի համար վատթարացնող այլ պայմանների պարտադրանքը. 11) բանակցային ուժեղ դիրք ունեցող՝ գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտի կողմից վճարումների կատարման՝ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 15.14-րդ հոդվածով սահմանված ժամկետի կետանց թույլ տալը, բացառությամբ եթե գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտը թույլ է տվել վճարման համար սահմանված ժամկետին հաջորդող մինչև 30 օրացուցային օրվա կետանց՝ ամբողջությամբ վճարելով գյուղատնտեսական արտադրանքի դիմաց և կետանցի յուրաքանչյուր օրվա համար հաշվարկված բազային տոկոսները. 12) եթե բանակցային ուժեղ դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտը մատակարարի նկատմամբ թույլ է տվել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 15.12-րդ հոդվածով սահմանված վճարումների կատարման 3 միլիոն կամ ավելի դրամի չափով 90 օրացուցային օր կամ ավելի ժամկետով կետանց. 13) «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 4.4-րդ գլխով նախատեսված առևտրային ցանցերի և մատակարարների միջև արդար առևտրի կանոնների խախտում թույլ տալը, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել տնտեսական մրցակցության կանխման, սահմանափակման, արգելման կամ անբարեխիղճ մրցակցության, ինչպես նաև կարող է վնասել սպառողների շահերը. 14) այլ գործողություն կամ վարքագիծ, որը պարունակում է սույն հոդվածի 2-րդ մասի հատկանիշները: |