Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 27 Պրոբացիայի ծառայության տարածքային մարմնի և կենտրոնական մարմնի մասնագիտական ստորաբաժանման ղեկավարը. 1. Պրոբացիայի ծառայության տարածքային մարմնի ղեկավարումն իրականացնում է տարածքային մարմնի ղեկավարը: Տարածքային մարմնի ղեկավարը` 1) ապահովում է տարածքային մարմնի բնականոն գործունեությունը. 2) համակարգում է Պրոբացիայի ծառայության տարածքային մարմնի ծառայողների աշխատանքները. 3) ապահովում է սույն օրենքի, Հայաստանի Հանրապետության այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջների, ինչպես նաև Նախարարի, Պրոբացիայի ծառայության պետի հրամանների և ցուցումների, Պրոբացիայի ծառայության պետի տեղակալների ցուցումների և հանձնարարականների կատարումը. 4) ընդունում է որոշումներ, տալիս է ցուցումներ. 5) իրեն վերապահված լիազորությունների սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս տարածքային մարմնի անունից, ներկայացնում նրա շահերը. 6) միջնորդություն է ներկայացնում Պրոբացիայի ծառայության պետին տարածքային մարմնի ծառայողներին խրախուսանքի կամ կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ. 7) առաջարկություններ է ներկայացնում Պրոբացիայի ծառայության պետին Պրոբացիայի ծառայությանն առնչվող օրենսդրության կատարելագործման վերաբերյալ. 8) պարբերաբար իրականացնում է տարածքային մարմնում առկա անձնական գործերի ուսումնասիրություններ, թերությունների կամ օրենսդրության պահանջների խախտումների հայտնաբերման դեպքում անհապաղ միջոցառումներ է ձեռնարկում դրանց վերացման ուղղությամբ և այդ մասին հայտնում Պրոբացիայի ծառայության պետին. 9) տարածքային մարմնի անունից ներկայացնում է հաշվետվություններ. 10) ներկայացնում է տարածքային մարմինը այլ մարմինների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ հարաբերություններում. 11) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ. 2. Կենտրոնական մարմնի մասնագիտական ստորաբաժանման դեպքում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված լիազորություններն այնքանով, որքանով կիրառելի են, իրականացնում է մասնագիտական ստորաբաժանման ղեկավարը: |