FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  104

Ալիմենտի հաշվակցման և հետգանձման անթույլատրելիությունը.
1. Ալիմենտը չի կարող հաշվակցվել այլ հակընդդեմ պահանջներով.
2. Ալիմենտի վճարված գումարները չեն կարող հետ պահանջվել, բացառությամբ հետևյալ դեպքերի, երբ՝
    ա) վերացվել է ալիմենտ ստացողի կողմից կեղծ տեղեկություններ հաղորդելու կամ նրա կողմից կեղծ փաստաթղթեր ներկայացնելու հիման վրա ալիմենտ բռնագանձելու մասին դատարանի վճիռը.
    բ) ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությունն անվավեր է ճանաչվել այն ալիմենտ ստացողի կողմից խաբեության, սպառնալիքի կամ բռնության ազդեցության տակ կնքված լինելու հետևանքով.
    գ) դատարանի վճռով հաստատվել է դատարանի վճիռը, ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությունը կամ կատարողական թերթը կեղծելու փաստը, որոնց հիման վրա վճարվել է ալիմենտը.
3. Եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողությունները կատարել է երեխայի կամ ալիմենտ ստացող չափահաս անգործունակ անձի ներկայացուցիչը, ապա ալիմենտի բռնագանձում չի կատարվում, իսկ վճարված ալիմենտի գումարները բռնագանձվում են մեղավոր ներկայացուցչից՝ ալիմենտ վճարելու պարտավոր անձի հայցով։