FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  42

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ, ՆՅՈՒԹԱԿԱՆ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ.
1. Մաքսային ծառայողին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով հատկացվում են տրանսպորտային և կապի միջոցներ կամ տրանսպորտային և հեռահաղորդակցման ծախսերի դրամական փոխհատուցում.
2. Մաքսային ծառայության ընթացքում կամ ազատվելուց հետո մաքսային ծառայողի մահվան դեպքում, եթե դա առաջացել է մաքսային ծառայողի ծառայողական գործունեության կապակցությամբ ստացված մարմնական վնասվածքների կամ հիվանդության հետևանքով, մահացած մաքսային ծառայողի ընտանիքին և նրա խնամքի ներքո գտնվող անձանց վճարվում է նրա ամսական միջին դրամական վաստակի 12-ապատիկի չափով միանվագ գումար.
3. Ծառայողական գործունեության կապակցությամբ մաքսային ծառայողի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքում, որոնք բացառում են նրա հետագա մասնագիտական ծառայությունը, ծառայողին վճարվում է նրա ամսական միջին դրամական վաստակի 6-ապատիկի չափով միանվագ գումար.
4. Ծառայողական գործունեության կապակցությամբ մաքսային ծառայողի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքում, որոնք չեն հանգեցրել նրա աշխատունակության կայուն կորստի և (կամ) մասնագիտական գործունեությամբ զբաղվելու անհնարինության, մաքսային ծառայողին վճարվում է միանվագ գումար.
5. Ծառայության ընթացքում կամ ազատվելուց հետո մաքսային ծառայողի մահվան դեպքում, եթե դա առաջացել է ծառայողական գործունեության կապակցությամբ նրա մարմնական վնասվածքներ ստանալու հետևանքով, մաքսային ծառայողի խնամքի ներքո գտնվող ընտանիքի անաշխատունակ անդամներին ամեն ամիս պետական բյուջեի միջոցների հաշվին վճարվում է փոխհատուցում` մահացածի դրամական վաստակից նրանց բաժին ընկնող մասի և կերակրողին կորցնելու համար նշանակված կենսաթոշակի չափերի միջև տարբերության չափով: Դրամական վաստակի նշված մասը որոշելու համար մահացածի ամսական միջին աշխատավարձը բաժանվում է նրա խնամքին գտնվող ընտանիքի անդամների, այդ թվում` աշխատունակների թվի վրա:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  42

6. Ծառայողական գործունեության կապակցությամբ մաքսային ծառայողի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքում, որոնք բացառում են հետագայում մասնագիտական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունը, ամեն ամիս` պետական բյուջեի միջոցների հաշվին, նրան վճարվում է փոխհատուցում` նրա ամսական միջին դրամական վաստակի և այդ կապակցությամբ նշանակված կենսաթոշակի չափերի միջև տարբերության չափով` առանց հաշվի առնելու սույն հոդվածի երրորդ մասի համաձայն ստացած գումարները.
7. Ծառայողական գործունեության կապակցությամբ մաքսային ծառայողին կամ նրա ընտանիքի անդամներին պատկանող գույքին պատճառված վնասը ենթակա է հատուցման լրիվ ծավալով (ներառյալ` բաց թողնված օգուտը)` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: