Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ article 59 Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի հաշվառումը (փոփոխությունները գրառելու, հաշվառումից հանելու) մերժելու հիմքերն ու ժամկետները. 1. Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի հաշվառումը (փոփոխությունների գրառումը) մերժվում է, եթե ներկայացված փաստաթղթերն ամբողջական չեն կամ չեն համապատասխանում օրենքների պահանջներին. 2. Առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի պետական հաշվառումը (փոփոխությունների պետական հաշվառումը) մերժվում է գրավոր` մերժման հիմք(եր)ի պարտադիր նշումով, համապատասխան էլեկտրոնային փաստաթուղթը դիմողի ներկայացրած էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու միջոցով: Հաշվառման մերժման մասին որոշումը նաև հասանելի է դառնում համացանցում՝ համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով. 3. Հաշվառման մասին որոշումը համարվում է ընդունված այն դիմողի էլեկտրոնային փոստին ուղարկելու կամ համացանցում հասանելի դառնալու պահից. 4. Պետական հաշվառումը (փոփոխությունների պետական հաշվառումը, հաշվառումից հանումը) մերժվելու դեպքում մերժման համար հիմք համարվող փաստաթղթերը չեն վերադարձվում. 5. Առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի պետական հաշվառումը (փոփոխությունների պետական հաշվառումը, հաշվառումից հանումը) աննպատակահարմարության շարժառիթով մերժել չի թույլատրվում. 6. Պետական հաշվառումը (փոփոխությունների պետական հաշվառումը, հաշվառումից հանումը) մերժելը, ինչպես նաև դրա կատարումից խուսափելը կարող են բողոքարկվել վերադասության կարգով՝ Նախարարին կամ դատական կարգով: |