Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 52 Հատուկ մասով նախատեսված քրեաիրավական նորմերի մրցակցությունը և դրա տեսակները. 1. Քրեաիրավական նորմերի մրցակցության դեպքում արարքը որակվում է սույն օրենսգրքի մեկ հոդվածով կամ հոդվածի մեկ մասով կամ կետով. 2. Եթե անձի մեկ արարքում միաժամանակ առկա են հանցակազմի մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, ապա արարքը որակվում է միայն մեղմացնող հանգամանքներով հանցակազմը նախատեսող հոդվածով. 3. Եթե անձի մեկ արարքում միաժամանակ առկա են հանցակազմի ծանրացնող և առավել ծանրացնող հանգամանքները, ապա արարքը որակվում է հոդվածի միայն առավել ծանրացնող հանգամանքները նախատեսող մասով. 4. Եթե անձի մեկ արարքում միաժամանակ առկա են հանցակազմի մեղմացնող և առավել մեղմացնող հանգամանքները, ապա արարքը որակվում է միայն առավել մեղմացնող հանգամանքներով հանցակազմը նախատեսող հոդվածով. 5. Եթե անձի մեկ արարքում միաժամանակ առկա են սույն օրենսգրքի Հատուկ մասի ընդհանուր և հատուկ նորմեր, ապա արարքը որակվում է միայն հատուկ նորմով. 6. Եթե հանցակազմի բաղկացուցիչ մաս է այլ հանցանքի կատարումը, ապա դրա համար անձն առանձին ենթարկվում է քրեական պատասխանատվության միայն այն դեպքում, երբ այդ հանցագործության համար սույն օրենսգրքով հավասար կամ ավելի խիստ պատիժ է նախատեսված, քան այն հանցակազմի համար, որի բաղկացուցիչ մասն է տվյալ հանցանքը: |