FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  15

Զենքի կիրառումը.
1. Ռազմական ոստիկանության ծառայողն իրավունք ունի զենք կիրառելու հետևյալ դեպքերում.
    1) իր կամ այլ անձի կամ պահպանվող օբյեկտի, գույքի, շարասյուների կամ շարժակազմերի վրա կատարվող խմբակային կամ այլ զինված հարձակումը կանխելիս, եթե զենք չկիրառելը կարող է անմիջական վտանգ ստեղծել իր, այլ անձի կյանքի և առողջության կամ պահպանվող օբյեկտի կամ գույքի համար.
    2) զենքի կիրառման մասին նախազգուշացնելու (օդ կրակելով), ինչպես նաև տագնապի ազդանշան կամ օգնության կանչ տալու նպատակով.
    3) իր զենքին տիրանալու փորձը կանխելիս.
    4) հանցագործություն կատարած անձին վնասազերծելիս, երբ ակնհայտ է, որ նա մտադիր է ցույց տալ զինված դիմադրություն, և այլ ոչ բռնի մեթոդներով նրա վնասազերծումը հնարավոր չէ.
2. Արգելվում է զենք կիրառել մարդկանց կուտակումների վայրերում, երբ կարող են վտանգի ենթարկվել կողմնակի անձինք, հղիության նկատելի նշաններ ունեցող կանանց, հաշմանդամության ակնհայտ նշաններ ունեցող անձանց, ինչպես նաև անչափահասների նկատմամբ, եթե նրանց տարիքն ակնհայտ է կամ հայտնի է ռազմական ոստիկանության ծառայողին, բացառությամբ նշված անձանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու, ռազմական ոստիկանության ծառայողի կամ այլ անձի կյանքին և առողջությանը, պահպանվող օբյեկտի կամ գույքի անվտանգությանն սպառնացող զինված կամ խմբակային այլ հարձակումը կանխելու դեպքերի.
3. Զենքի յուրաքանչյուր կիրառման դեպքում ռազմական ոստիկանության ծառայողը պարտավոր է այդ մասին տեղեկացնել իր հրամանատարին (պետին) և դատախազին: