Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 208 Ընտրական գործի ընդդատությունը և վարչական դատարանի կազմը. 1. Ընտրական գործերը միանձնյա քննում և լուծում է վարչական դատարանի դատավորը, բացառությամբ` 1) տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումները վիճարկելու, թեկնածուների ու կուսակցությունների ընտրական ցուցակները (դրանցում ընդգրկված թեկնածուներին), թեկնածուներին գրանցելու, չգրանցելու, գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ վարչական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի, որոնք ըստ էության քննում և լուծում է վարչական դատարանը` կոլեգիալ` 5 դատավորի կազմով. 2) ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ գործերի, որոնք սույն օրենսգրքով սահմանված կարգով քննում է համապատասխանաբար մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կամ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ ըստ պատասխանողի գտնվելու վայրի. 2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորմատիվ որոշումների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը քննվում և լուծվում են սույն օրենսգրքի 196-րդ հոդվածով սահմանված կազմով։ |