Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 25 Կրկին դատվելու անթույլատրելիությունը. 1. Ոչ ոք չպետք է Հայաստանի Հանրապետության իրավազորության շրջանակներում կրկին դատվի կամ պատժվի այն արարքի համար, որի համար նա օրինական ուժի մեջ մտած դատավճռով արդարացվել կամ դատապարտվել է. 2. Քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին օրինական ուժի մեջ մտած որոշման առկայությունը բացառում է քրեական հետապնդումը նորոգելը. 3. Անձի վիճակի բարելավման պահանջով վարույթը եզրափակող ակտի վերանայումը կրկին դատվել չէ. 4. Անձի վիճակի վատթարացման պահանջի հիման վրա կրկին դատվել չէ՝ 1) օրինական ուժի մեջ չմտած եզրափակիչ դատական ակտի կամ քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին օրինական ուժի մեջ չմտած որոշման վերանայումը. 2) հիմնարար խախտման, նոր հանգամանքի կամ նոր ի հայտ եկած հանգամանքի հիմքով օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտի կամ քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին օրինական ուժի մեջ մտած որոշման վերանայումը` սույն օրենսգրքով նախատեսված ժամկետներում. 5. Հանրային քրեական հետապնդում չհարուցելը կամ դադարեցնելն արգելք չէ մասնավոր քրեական հետապնդում հարուցելու համար. 6. Եթե անձին դատապարտելիս պարզվում է, որ նույն արարքի համար նրա նկատմամբ կիրառվել է վարչական կամ կարգապահական պատասխանատվության` պատժին համարժեք միջոց, ապա նրա նկատմամբ պատիժ նշանակելու դեպքում այն պետք է վերացվի և հաշվի առնվի պատիժ նշանակելիս: |