Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 239 Առգրավումը. 1. Առգրավումը վարույթի համար նշանակություն ունեցող և ստույգ հայտնի տեղում կամ անձի մոտ գտնվող որոշակի առարկաներ, նյութեր, թվային տվյալներ կամ փաստաթղթեր քննիչի նախաձեռնությամբ վերցնելն է. 2. Պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերի առգրավման կարգը համաձայնեցվում է համապատասխան պետական մարմնի ղեկավարի հետ. 3. Նամակագրության և հաղորդակցության այլ ձևերի առգրավումը կարող է կատարվել, եթե համապատասխան հաղորդակցությունը վերաբերում է՝ 1) այն ֆիզիկական անձին, որի վերաբերյալ առկա են ենթադրյալ հանցանք կատարելու մասին վկայող փաստեր. 2) մեղադրյալին. 3) այն ֆիզիկական անձին, որի վերաբերյալ առկա է հիմնավոր ենթադրություն այն մասին, որ մեղադրյալը պարբերաբար անմիջականորեն հաղորդակցվել է կամ ողջամտորեն կարող է հաղորդակցվել նրա հետ. 4) այն իրավաբանական անձին, որի կապակցությամբ առկա է հիմնավոր ենթադրություն այն մասին, որ դրա գործունեությունն ամբողջությամբ կամ վերաբերելի մասով կառավարվում, վերահսկվում կամ որևէ կերպ փաստացի ուղղորդվում է սույն մասի 1-ին կամ 2-րդ կետով նշված անձի կողմից. 4. Բանկային կամ հարակից գաղտնիք պարունակող փաստաթղթերը կամ առարկաները կարող են առգրավվել միայն այն դեպքում, երբ դրանք վերաբերում են՝ 1) այն ֆիզիկական անձին, որի վերաբերյալ առկա են ենթադրյալ հանցանք կատարելու մասին վկայող փաստեր. 2) մեղադրյալին. 3) այն ֆիզիկական անձին, որի վերաբերյալ առկա է հիմնավոր ենթադրություն այն մասին, որ նրա և սույն մասի 1-ին կամ 2-րդ կետով նշված անձի միջև առկա է անմիջական կապ, և բանկային կամ հարակից գաղտնիք պարունակող փաստաթղթերը կամ առարկաներն ուղղակիորեն առնչվում են վերջինիս վերագրվող փաստերին. 4) այն իրավաբանական անձին, որի կապակցությամբ առկա է հիմնավոր ենթադրություն այն մասին, որ դրա գործունեությունն ամբողջությամբ կամ վերաբերելի մասով կառավարվում, վերահսկվում կամ որևէ կերպ փաստացի ուղղորդվում է սույն մասի 1-ին կամ 2-րդ կետով նշված անձի կողմից, և բանկային կամ հարակից գաղտնիք պարունակող փաստաթղթերը կամ առարկաներն ուղղակիորեն առնչվում են վերջինիս վերագրվող փաստերին: |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 239 5. Առգրավման որոշման մեջ նշվում են այն ենթադրյալ հանցագործության համառոտ նկարագրությունը, որի առիթով առկա է առգրավում կատարելու անհրաժեշտություն, առգրավման ենթակա օբյեկտը, առգրավում կատարելու ժամանակը և տեղը. 6. Քննիչը և քննչական գործողությանը մասնակցող անձինք առգրավման որոշման հիման վրա մուտք են գործում այն շինություն կամ տեղանք, որտեղ պետք է կատարվի առգրավումը. 7. Առգրավումը կատարելուց առաջ քննիչը պարտավոր է անձին, որի մոտ կատարվում է առգրավումը, ծանոթացնել որոշմանը և նրան հանձնել որոշման պատճենը: Այդ մասին նրանից վերցվում է ստորագրություն. 8. Առգրավման որոշման պատճենը հանձնելուց և որոշումը հրապարակելուց հետո քննիչն առաջարկում է ներկայացնել առգրավման ենթակա օբյեկտը: Բժշկական, նոտարական, բանկային կամ հարակից գաղտնիք պարունակող փաստաթղթերը կամ առարկաները ներկայացնելուց առանց ողջամիտ հիմնավորման հրաժարվելու դեպքում քննիչն իրավասու է դրանք հայտնաբերելու նպատակով կատարելու որոնողական գործողություններ: Այլ դեպքերում առգրավման որոշման հիման վրա որոնողական գործողությունների կատարումն արգելվում է. 9. Եթե առգրավման ենթակա առարկան կամ փաստաթուղթը գտնվում է այլ քրեական, դատական կամ վարչական վարույթի նյութերում, ապա քննիչին տրամադրվում է տվյալ առարկայի լուսանկարը կամ փաստաթղթի պատճենը` վարույթն իրականացնողի ստորագրությամբ: Առարկայի կամ փաստաթղթի բնօրինակը քննիչին տրամադրվում է միայն փորձաքննություն կատարելու նպատակով և դրա ավարտից հետո ենթակա է վերադարձման. 10. Էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալներն առգրավվում են այլ կրիչի վրա պատճենելու եղանակով՝ ապահովելով այդ տվյալների և դրանցից կատարված պատճենների ամբողջականությունը. 11. Առգրավված բոլոր օբյեկտները ներկայացվում են քննչական գործողության մասնակիցներին, մանրամասն նկարագրվում են արձանագրության մեջ, իսկ անհրաժեշտության դեպքում` փաթեթավորվում և կնքվում քննիչի կնիքով: |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 239 12. Առգրավման արձանագրության պատճենն ստորագրությամբ հանձնվում է այն անձին կամ նրա ընտանիքի չափահաս անդամին, որի մոտ կատարվել է առգրավումը: Եթե առգրավումը կատարվել է իրավաբանական անձի, հիմնարկի կամ զորամասի տարածքում, ապա արձանագրության պատճենը հանձնվում է դրա ներկայացուցչին: |